Մեդվեդեւ․ Ազնավուրը երկու մեծ մշակույթների՝ Ֆրանսիայի եւ Հայաստանի հոգին եւ ձայնն էր
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ցավակցություն է հայտնել ֆրանսիական շանսոնյե Շառլ Ազնավուրի մերձավորներին եւ երկրպագուներին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը՝ հանրահռչակ կատարողներից մեկը, ով ամբողջ աշխարհի համար հանդիսանում է երկու մեծ մշակույթների՝ Ֆրանսիայի եւ Հայաստանի հոգին եւ ձայնը։ Նա շատ տարիներ հավաքել է լեցուն դահլիճներ մեր երկրում։ Խորին ցավակցություններս երգչի մերձավորներին, ինչպես նաեւ նրա բոլոր բազմաթիվ երկրպագուներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում»,- գրել է Մեդվեդեւը Facebook-ի իր էջում։ Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի լույս 1-ի գիշերը՝ Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։
