Մեդվեդևն այսօր կժամանի Երևան
eadaily.com-ը հայտնում է,որ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 29-ին երկօրյա այցով կժամանի Երևան:Ապրիլի 30-ին եղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը,
ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պիխոդկոն մանրամասնել է, որ Երևանում Մեդվեդևը հանդիպումներ կունենա ԵԱՏՄ շրջանակում գործընկերների հետ:
Վաղվա նիստի ժամանակ մասնակիցները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, Միության ամրապնդմանը, միասնական շուկաների ձևավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությանների զարգացմանն առնչվող հարցեր:
Նախատեսված է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը: Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն ԵԱՏՄ շրջանակում ինտերնետային առևտրի զարգացման հեռանկարների շուրջ, կհաստատեն արտատնտեսական գործունեության կարգավորման համակարգում միասնական պատուհանի ազգային մեխնաիզմի էտալոնային մոդելը:
