Մեկ ԱՄՆ դոլարի դիմաց՝ 474.5 դրամ
Հունվարի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 200 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 474.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից, փակման գինը ևս կազմել է 474.5 դրամ:
Մինչ այդ վերջին անգամ գործարք կնքվել էր հունվարի 23-ին. կայացել էր 100 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 473.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը ևս կազմել էր 473.5 դրամ:
