Մեկ է, խեղճ ես դու, ու հոգիդ, այսօր ,Խնկարկման համար Մի թաս է փնտրում
Ով կուզես` եղիր..
Մեկ է, իմը չես,
Մեկ է, արյունդ
Ինձ չի սերտելու,
Մեկ է` հավատս
Նորից կծախես,
Կգնաս մի թաս
սիրով երդվելու...
Մեկ է, խեղճ ես դու,
Ու հոգիդ, այսօր ,
Խնկարման համար
Մի թաս է փնտրում,
Մեկ է.... մեկն եմ` ես,
Ում` կարոտ-երթից,
Քո անվարձ օրվա
Հևքն ես կերտելու...
Մեկ է ` քո համար
Ես ոչ-ոք չեղա,
Ու աչքերիդ մեջ
Հին կիրքն է դողում...
Մեկ է` սիրուն եմ,
Թե , ուրու քաչալ,
Թե, բրդված հաց եմ,
Քո թանապուրում...
Մեկ է, սիրելիս,
Ես քոնը չեղա...
ՙՄնացի թանձր գիշերվա սրտում,
Ու իմ արյունը եռում է անկամ,
Անցած պահերի լույսով է երդվում...
Լուսին Ղազարյան 23,03,2017 թ.