Մեկ տարի գողացել եք. հետ տվեք մեր փողերը
Այս տարվա փետրվարին հարկերի հավաքագրման պաշտոնական տվյալները դեռ չեն ամփոփվել: Սակայն, մեր տեղեկություններով, այդ ամսին եւս պետական բյուջե նկատելիորեն ավելի քիչ հարկ է հավաքագրվել, քան սպասվում էր:
Հարկահավաքման խնդիրը վերջին շրջանում բավականին լուրջ է: Այնքան լուրջ, որ ՀՀ կառավարությունը ակնհայտ ապօրինության էր դիմում «մի երկու կոպեկ» ավելի հավաքելու համար: Խոսքը, իհարկե, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ԵՏՄ երկրներից եւ առաջին հերթին Ռուսաստանից ներկրվող ավտոմեքենաներից ավելացված արժեքի հարկի գանձման մասին է: Ավելի քան մեկ տարի մարդկանցից ապօրինի հարկ են գանձել: Թե որքան, մինչ օրս որեւէ պաշտոնյա չի բարձրաձայնել: Կառավարությունն էլ իմացել է, որ այդ հարկի գանձումը ապօրինի է, բայց շարունակել է գանձել ու գանձել:
Թերեւս պատահական չէ, որ հենց անցած տարվա սկզբից ՀՀ մաքսային կոմիտեն դադարեց հրապարակել Հայաստանի արտաքին առեւտրին վերաբերող մանրամասն տեղեկանքները: Դրանցից մեկն էլ հենց ավտոմեքենաներին ներկրմանն էր վերաբերում: Մինչեւ 2015 թվականը յուրաքանչյուր եռամսյակը մեկ մաքսայինի պաշտոնական կայքէջում հրապարակվում էր «Արտաքին առեւտրով ՀՀ ներմուծված ավտոմեքենաների վերաբերյալ» տեղեկանքը: Դրանում մանրամասն նշված էր, թե քանի հատ ավտոմեքենա է ներկրվել, դրանից ընդհանուր առմամբ որքան գումար է մուտքագրվել պետբյուջե, ներկրված ավտոմեքենաներից քանիսն է ներկրվել ՌԴ-ից եւ դրանից որքան գումար է գանձվել:
մանրամասները՝ armintes.com-ում: