Մեկձեռքանի բռնցքամարտիկը ծեծի է ենթարկել 3 ոստիկանի
Ձեռքերից մեկից զրկված բռնցքամարտիկ Մայքլ Կոնստանտինոն ծեծկռտուք է սարքել Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանում: Նա ցանկացել է մեկնել Տորոնտո, սակայն անհասկանալի պատճառով վիճաբանություն է սկսել օդանավակայանի աշխատակիցների հետ եւ ծեծի ենթարկել նրանց: Նրա վրա հարձակված առաջին ոստիկանն ուժեղ հարված է ստացել դեմքին, երկրորդը՝ ստացել է մեջքի վնասվածք, իսկ երրորդը՝ վնասել է ձեռքը: Նշենք, որ Մայքլ Կոնստանտինոն 2012-ին պրոֆեսիոնալ ռինգում հաղթել էր ամերիկացի Նեյթան Օրտիզին: