Մեկնարկել է Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և մյուսների գործով դատավարությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստը նախագահում է դատավոր Մամվել Շահվերդյանը:
Ավելի վաղ Դավիթ Տոնոյանի պաշտպանները հայտարարել էին, որ առաջին դատական նիստի ընթացքում պահանջելու են բաց և հրապարակային դատավարություն: Նիստն այս պահին ընթանում է դռնփակ: