Մեկնարկում է վրաերթի ենթարկված 7-ամյա երեխայի հոր դատավարությունը
Tert.am-ը գրում է.Հրազդանում 7-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած վարորդին դանակահարելու գործով դատավարությունը մեկնարկում է դեկտեմբերի 28-ին: Գործն ուղարկվել է Չարենցավանի դատարանը և մակագրվել է դատավոր Հովհաննես Ավագյանին:
Վարորդին դանակահարել էր մահացած երեխայի հայրը՝ Գագիկ Խամփերյանը:
Գագիկ Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականին սեպտեմբերի 5-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 121-րդ շենքի հարևանությամբ գտնվող էլեկտրոէներգիայի բաշխիչ ենթակայանի մոտ հանդիպելով իր որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառած Վանիկ Սարգսյանի հետ` վրեժխնդրության շարժառիթով իր մոտ պահվող դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերքեր, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող երկու վերքեր, որի հետևանքով Վ.Սարգսյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս:
Իրեղեն ապացույց հանդիսացող դեպքի վայրի զննության ընթացքում վերցված արնանման հետքերով խծուծները, արնանման հետքեր պարունակող երկու քարեր, տուժողի սվիտերը, Սարգսյանին պատկանող բնակարանի մուտքի դռան բռնակի վայրից և հյուրասենյակի հատակից վերցված արնանման հետքերով խծուծները, հյուրասենյակի հատակից վերցված հանցագործության գործիք հանդիսացած դանակը, հագուստները միացվել են քրեական գործին:
մանրամասն՝այստեղ:
