Մելինե Դալուզյանը նվերներ պատրաստում է ընտանիքի անդամների և իր ամենասիրելիի համար
Life.panorama.am-ը գրում է. Սպորտսմենուհի Մելինե Դալուզյանը Ամանորը սիրում է դիմավորել տանը՝ ընտանիքի անդամների հետ: Որքան էլ ասեն, որ սպորտի աշխարհի ներկայացուցիչներն իրենց տեսակով ռոմանտիկ չեն, կայքի հետ զրույցում պարզվեց, որ Մելինեն նոր տարվա գիշերը երազանքներ պահում է, թեև դրանք հիմնականում լինում են մասնագիտական բնույթի: Այս տարի ևս զերծ չի մնա այդ սովորույթից. «Այս անգամ չասեմ երազանքներ, այլ շատ նպատակներ ունեմ իրագործելու 2015 թվականին: Դրանք մեծամասամբ կապված են սպորտի հետ: Ամանորը շատ եմ սիրում և յուրաքանչյուր նոր տարի ինձ համար առանձնանում է իր տեսակով, յուրահատկությամբ»: Սպորտսմենուհին նվերների հարցում օրիգինալ է, կրկնվել չի սիրում: Մինչև Ամանոր արդեն իսկ որոշում է՝ ում ինչ նվիրել: Կողմնորոշվում է՝ ըստ բնավորության գծերի: Նվերներ հիմնականում պատրաստում է ընտանիքի անդամների և իր ամենասիրելիի՝ Մերիի համար, ով Մելինեի եղբոր դստրիկն է: Կերակուրների հարցում պահանջկոտ չէ:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում