Մելիք Մանուկյանը (Շշի Մելոն)՝ իր գործարանում տեղի ունեցած միջադեպի մասին.VIDEO
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը հերքում է ամիսներ առաջ իրեն պատկանող շշերի գործարանում ծեծկռտուքը:
«Հերքում եմ»,-ասաց նա՝ հավելելով, որ ով նման տեղեկատվություն է տարածում, նա պետք է պարզաբանի:
Անդրադառնալով կառավարության գործունեության մեկ տարուն՝ նա նշեց, որ մեկ տարին այնքան էլ մեծ չէ.«Կարծում եմ՝ մեկ տարվա մեջ երևացող ամեն ինչ նորմալ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մելիք Մանուկյանը: