Մելսիկ Չիլինգարյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
Պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանն այսօր տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Մեր տեղեկություններով՝ Մելսիկ Չիլինգարյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ: Գեներալ-մայորն ունի առողջական խնդիրներ սրտի և տեսողության հետ կապված, սակայն անհրաժեշտություն առաջանալու դեպքում նրա բուժումը կիրականացվի ՔԿՀ-ի տարածքում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: