«Մենակ զինվորի գլու՞խ ուտեք». սևազգեստ մայրերը՝ ՊՆ փոխնախարարին
Փոխանցեք Փաշինյանին՝ թող մեզ ընդունի, չի ուզում ընդունի, ժամանակ չունի, թող չընդունի, բայց վերաորակում տա, հոդվածները փոխվեն. մեր պահանջը դա է: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, կառավարության շենքի մոտ զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ դիմելով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին:
Մեկ ուրիշն էլ ասաց. «Միայն զինվորի գլուխն ուտե՞ք ու ոչ մեկին պատասխանատվության չենթարկե՞ք»:
Արման Սարգսյանը լուռ լսեց, ապա մտավ կառավարության շենք:
Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիային մասնակցում են նաև նախկին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը։
Նրանք գետնին գցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ` Աննա Հակոբյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մի քանի պատգամավորների լուսանկարներ և սկսեցին քայլել դրանց վրայով։