«Մենք ամեն ինչ անելու ենք, որ քյորբիս մահվան պատճառը իմանանք»...
"Ես այնտեղ չեմ եղել, բայց կինս եղել է տեղում, երեխայի ջերմությունը եղել է 39.8:Բժիշկը, ինչ-որ ներարկում է արել, իբր ջերմ իջեցնող` հասցնելով 34 աստիճանի: Դրանից անմիջապես հետո, կինս պատմում է, որ երեխան միանգամից ցնցումների մեջ է ընկել, բժիշկը անմիջապես կնոջս դուրս է հանել պալատից: Հետո` արդեն գիտակցությունը կորցրած երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Տեղափոխելուց հետո զանգել են Երեւանի Շտապ օգնություն, բայց կես ճանապարհից նորից հետ են ուղարկել, մտածելով, որ արդեն վերջ երեխան մահացել է: Հետո, որոշ ժամանակ անց` նկատելով, որ թեթեւ սրտի աշխատանք կա, ուղարկել են Երեւան: Մենք ամեն ինչ անելու ենք, որ քյորբիս մահվան պատճառը իմանալու համար",-Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս կոմայից այդպես էլ դուրս չգալով մահացած 4-ամյա Էրիկի մահվանը, ասաց փոքրիկի հայրը, ով երեխայի մահվան մեջ մեղադրում է իրենց մարզային բժշկին:
Նշենք, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղից ծայրահեղ ծանր վիճակով 5-ամյա տղան հունիսի 16-ի երեկոյան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխայի մոտ ախտորոշվել է վիրուսային ինֆեկցիա։ Նա ցնցումներ է ունեցել, իսկ հիպօքսիայի (թթվածնային քաղցի) եւ օրգանիզմի ինտոքսիկացիայի պատճառով ուղեղի ծանր ախտահարում է ստացել։ Բալիկը երկու շաբաթ կոմայի մեջ մնալուց հետո մահացել է:
Տաթեւիկ Աբրահամյան