Մենք ամենալավ կարտոֆիլագործ պետությունն ենք. Հրաչ Բերբերյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը խոսելով Վրաստանից Հայաստան ետ վերադարձրած կարտոֆիլի խմբաքանակի մասին ասաց. «Ինչ եղել է, եղել է` այս 10 օրում է եղել: Մեր ուսումնասիրություններն ապացուցեցին, որ էն ինչ լրատվամիջոցներով են հայտնում` որ բերքի կուտակում կա, դա իրականությանը չի համապատասխանում»: Պարոն Բերբերյանի խոսքով վրացական կայքերը, փորձում են իրավիճակը շատ թեժ ներկայացնել: «Եթե այսօրվա թվերը ներկայացնենք, այսօր Հայաստանից 10 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել: Մենք ամենալավ կատոֆիլագործ պետությունն ենք, ու կարող ենք մեզ սպառել: Մի քանի տարի առաջ Հայաստանը հիմնական կարտոֆիլ արտահանողն է եղել, բայց Թուրքիան նավով 50 դրամանոց կարտոֆիլներ սկսեց մատակարարել ու մեզ շուկայից հանեց»,- ասաց Բերբերյանը` նշելով, որ այս տարի ընդհանրապես կարտոֆիլի տարի չէ: Բանախոսի հավաստմամբ այս եթե անցյալ տարի հայ գյուղացին տուժեց` գները բարձր էր, ապա այս տարի վիճակը Հայաստանում լավ է եւ գյուղացին փորձում է ոտքի կանգնել: «Ինչու եք փնովում Հայաստանին, ում ջրաղացին եք ջուր լցնում: Հատկապես Գեղարքունիքում ու Շիրակում լավ կարտոֆիլ կա` այն օրին ենք հիմա, որ ժամանակին տոմատ էինք արտահանում ներկայումս դարձել ենք արտահանող, բա չեք ամաչում: ՀՀ «Ագրարագյուղացիական միավորումը» կոչ է անում ֆերմերներին, որ խուճապի չմատնվեն, սա պրովակացիա է»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ լրացնելով պարոն Բերբերյանին հավաստեց, որ խուճապը ստեղծվում է, որովհետեւ այն ինչ պետք է ասեր պարոն Բերբերյանը պետք է պետական մակարդակով ասեին ու չքաղաքականացնեին: «Մի հատ կարտոշկա ունենք դրա անունն էլ ենք գցում` հայտարարություններով: Մենք հստակ պատասխան չստացանք: Էս աղմուկի մեղավորը հայկական կողմն էր»,- ասաց նա:
Զառա Ղազարյան
