Մենք անկա՞խ ենք, մենք առկա՞խ ենք, թե, այսուհանդերձ, մենք անկապ ենք...
Comment
ԵՐՋԱՆԻԿ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, ՑՆՑՈՒՂԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. “Մաքսային միությունը Ռուսաստանի համար իր հարևան երկրներին անկախությունից զրկելու ընդամենը առաջին քայլն է”:
Տիար Երջանիկ, Երջո Աբգարյան, հարևան երկիր Հայաստանը իսկապե՞ս անկախ երկիր է և նրան իսկապե՞ս զրկում են յուր պետական անկախությունից: Չեղավ, այր և փորձառու քաղաքական, մաքսատան երբեմնի <գայլն> ես հհշական, և, խնդրեմ, նման ցնցող (ավելի շուտ` ցնցուղային) միտք: Ահավասիկ ՀՀ անկախության հիմնասյուները.
ա) գերօլիգարխացված և գերնվաստ տնտեսություն, առողջապահություն և առողջություն...
բ) գերքաղաքականացված քաղաքներ, քաղաքացիներ, քավորներ և սանիկներ...
գ) գերագույնս սրի քաշված հանքեր, սարեր, ձորեր և լճեր...
Հիմի եկ համատեղ տանք ու առնենք.մենք անկա՞խ ենք, մենք առկա՞խ ենք, թե, այսուհանդերձ, մենք անկապ ենք: