Մենք անտեսված ենք պատկան մարմինների կողմից. գյուղապետ
Երեկ Եղնիկ գյուղի բնակիչները փակել էին Երևան-Գյումրի ավտոճանապարհը ցանկանում էին հանդիպել վարչապետի վերահսկողության կոմիտեի և ջրային ռեսուրսների վարչության պատասխանատուներին,քանի որ դեռևս սովետական միության փլուզումից հետո Եղնիկի բնակիչները ջուր չունեին: Այսօր Shabat.am-ը կապ հաստատեց Եղնիկի գյուղապետ Աշոտ Առաքելյանի հետ՝ պարզելու թե ինչ փոփոխություններ տեղի ունեցավ: Սակայն գյուղապետը ասաց, որ պատկան մարմիներից ոչ ոք չեկավ, որպեսզի իրենց խնդրին լուծում տրվի,հավելելով.«Մենք անտեսված են պատկան մարմիների կողմից, ես գյուղացիներին հանգստացրի,վերադարձանք տուն, ոչ մի փոփոխություն դեռ չկա»:
