Մենք այլ ճանապարհ չունենք...
Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պարզապես, պետք է ճշմարտության աչքերին նայենք համարձակ ու ընդունենք իրականությունը, իսկ իրականությունը ՊԱՏԵՐԱԶՄՆ Է ...
Այդ դաժան հրեշը, որի համար չկա կին ու երեխա, մանուկ ու ծերուկ, ստիպում է զինվել, զինվել ու կրկին զինվել, ու զենքի ուժով տեր կանգնել գոյի իրավունքիդ կամ ճակատին պարտության խարանով ծնկի գալ թշնամու առջև ու հարցականի տակ դնել սերունդներիդ գոն...
Այսօր, ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ բռնեց հավերժի ճանապարհը, խաղաղության զոհասեղանին դնելով բոլոր նպատակները, երազանքները, սերունդ ունենալու բերկրանքը, բնության ու կյանքի վայելքների իր բաժինը...
Այսօր, մենք սրբացած լռությամբ ու խոնրահումով պիտի կրկին երդում տանք մեր բոլոր նահատակների առջև, որ բոլորս ԶԻՆՎՈՐՆ ենք՝ Հայրենիքը կործանումից փրկելու սուրբ գործի ԶԻՆՎՈՐ
Եվ պատիվ ունենք ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ փառահեղ ժամանակաշրջանի կերտողները լինելու
Հավերժ փառք քեզ ԶԻՆՎՈՐ
Թող քո նավարկությունը երկնքի ծովում կրկին Հաղթական լինի...
Երնաի նրան ով ՀԵՐՈՍԱՑԱծ է անմահանում !!!
