1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մենք բավականաչափ արտոնություններ ենք տվել մեր սահմանամերձ համայնքներին. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի և Իջևանի տարածաշրջաններ:

Հանրապետության Նախագահի աշխատանքային այցը մեկնարկել է Կողբի զորամասից, որտեղ նա հանդիպում է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տավուշի մարզպետը և Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ մի շարք համայնքների ղեկավարներ: Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և հանձնաժողովի անդամները Նախագահին զեկուցել են հանձնաժողովի կողմից կատարված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքների, գույքագրված խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին:

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում նշելով, որ մշտապես կարևորել է աշխատանքը տեղերում, որը հնարավորություն է տալիս անմիջականորեն համայնքում ծանոթանալ եղած խնդիրներին և լուծումներ գտնել, ընդգծել է, որ բոլոր հնարավոր միջոցներով կառավարությունն աջակցելու է, ամուր թիկունք է ապահովելու հողի վրա պինդ կանգնողներին՝ համայնք առ համայնք, ընտանիք առ ընտանիք:

«Մենք ավարտեցինք նախընտրական փուլը, ընտրությունները կայացան, և մենք ստացանք մեր ժողովրդի վստահության քվեն: Հիմա ամբողջ կառավարությամբ, պետական մարմիններով, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներով ձեռնամուխ ենք եղել մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը:

Մեր հանրապետության բոլոր բնակավայրերում խնդիրներ կան, և ակնհայտ է, որ դրանցից շատերը միանման են: Դրանք նույնաձև լուծումներ են պահանջում, բայց հիմնական խնդիրներից մեկը մեր սահմանամերձ բնակավայրերում եղած պրոբլեմների լուծումն է, որովհետև այդ պրոբլեմներին գումարվում են մշտապես տեղի ունեցող հրադադարի խախտումները, որոնք մի կողմից լարվածություն են մտցնում, մյուս կողմից հավելյալ վնասներ են պատճառում մեզ: Այսինքն՝ հավելյալ աշխատանքի անհրաժեշտություն կա: Մենք բավականաչափ արտոնություններ ենք տվել մեր սահմանամերձ համայնքներին: Կցանկանայի հասկանալ, նաև ձեզնից լսել, թե որքանո՞վ են գործում այդ արտոնությունները, օգտակա՞ր են դրանք թե՞ ոչ, ավելի ճիշտ՝ օգտակարության աստիճանն ինչպիսի՞նն է և ընդհանրապես, ի՞նչ կարող ենք լրացուցիչ անել, որպեսզի մեր հայրենակիցներին՝ մեր քաղաքացիներին ու գյուղացիներին, ովքեր կառչած են մեր հողին, ովքեր մնացել են հայրենիքում՝ ակնկալիքով, որ իրավիճակը, կփոխվի, ակնկալիքով, որ մենք շատ ավելի արդյունավետ կաշխատենք, կարողանանք այդ մարդկանց ակնկալիքներն արդարացնել: 

Մեր կառավարությունն ամբողջովին պատրաստ է տեղերում գործնական աշխատանքի: Կցանկանայինք, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի ակտիվ լինեն և ավելի իրատեսական: 

Գիտեմ, որ հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունեցել մեկ այլ տարածաշրջանում: Պաշտպանության նախարարն ինձ այդ մասին ասել է և ես վստահություն ունեմ, որ այս կառույցն իրականում կարող է օգտակար լինել»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների հետ նաև շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել մարտական պատրաստականությանը, զրուցել զինծառայողների հետ և նվերներով խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների:

Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահն այնուհետև Կողբ համայնքում ներկա է գտնվել «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից հանրապետության մարզերում հիմնվող հերթական՝ «ԹՈՒՄՈ Կողբ» կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են «ԹՈՒՄՈ»-ի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, «Յուքոմ» ընկերության և «Կողբ» հիմնադրամի, ինչպես նաև մարզի տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, բարերարներ:

Ծրագրի պատասխանատուների հավաստմամբ, նորաբաց «ԹՈՒՄՈ» կենտրոն կհաճախի շուրջ հազար ուսանող Կողբից, Նոյեմբերյանից, Բերդավանից և շրջակա այլ բնակավայրերից։ Կենտրոնում կիրականացվի «ԹՈՒՄՈ»-ի հիմնական կրթական ծրագիրը: Նախատեսվում է նաև կենտրոնում անցկացնել «ԹՈՒՄՈ»-ի և պաշտպանության նախարարության համագործակցությամբ իրականացվող «ԹՈՒՄՈ-բանակ» նախագիծը՝ ներգրավելով հարևանությամբ գտնվող զորամասի զինվորներին։ 

«ԹՈՒՄՈ Կողբ»-ի շինհրապարակում ուղիղ տեսակապի միջոցով միջոցառման մասնակիցներին ներկայացվել է «ԹՈՒՄՈ Գյումրի»-ի հիմնանորոգման մեկնարկի արարողությունը: 

Նախագահը զրուցել է Կողբ համայնքի բնակիչների և ծրագրի հովանավորների հետ: Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է հարևանությամբ գտնվող Կողբի հիմնական դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, ծանոթացել ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Յուքոմ»-ի նախաձեռնած՝ Հայաստանի կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագրին, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ: Ինժեներական լաբորատորիաները, պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն կտան Հայաստանի շուրջ 1,400 դպրոցներում գործարկել ինժեներական խմբակներ՝ արտադասարանային զբաղվածության ձևաչափով: Ծրագիրը նպատակ ունի նաև նպաստելու աշակերտների շրջանում ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը:

ԻՏՁՄ-ի և «Յուքոմ» ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն, «Յուքոմ»-ը մեծածավալ ներդրումներ է կատարել նախագծի իրագործման նպատակով, ինչի շնորհիվ բազմաթիվ «Արմաթ» լաբորատորիաներ են ստեղծվել. հանրապետության ամբողջ տարածքում ներկայումս գործող 200 ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիա-խմբակներում ներգրավված է շուրջ 4500 երեխա: 

Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Կողբի «Արմաթ» լաբորատորիայում սովորող աշակերտների հետ:

Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ շարունակվում է: Նախագահը Նոյեմբերյանից մեկնել է Բերդի տարածաշրջան:










ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan