Մենք չենք հանձնվի, բոլորը շուտով կճանաչեն Ցեղասպանությունը. Քիմ Քարդաշյան
Ամերիկյան իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Ես այժմ հպարտ եմ ասել, որ եղել եմ Հայաստանում: Ես տեսել եմ հուշարձաններն ու մարդկանց, ովքեր ողջ են մնացել, և ես շատ հպարտ եմ, որ հայ ժողովուրդն այդքան ուժեղ է: Տխրում եմ, որ դեռևս 100 տարի անց ոչ բոլորն են ճանաչել, որ 1,5 միլիոն մարդ է սպանվել: Բայց հպարտ եմ այն փաստի համար, որ տեսնում եմ փոփոխություն, և ուրախ եմ, որ շատ մարդիկ սկսել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք չենք հանձնվի, բոլորը շուտով կճանաչեն»,- գրել է Քիմ Քարդաշյանը՝ իր հաղորդագրությունն ուղեկցելով «երբեք չմոռանալ» և «հպարտ հայ» հեշթեգերով: