«Մենք գիտենք, թե ով է խմոր հունցողը, եւ ով խմորը».Լյովա Խաչատրյան.Video
Տեւական ժամանակ է, ինչ մամուլը գրում է այն մասին, որ ԲՀԿ-ի ներսում սկսված ինտրիգները, հնարավոր զարգացումների առումով կարող են ճակատագրական լինել...Ժամանակին հասարակության շրջանում վստահության ձեռք բերած կուսակցությունը, այսօր ցավոք սրտի, իր ռեսուրսն ու վարկանիշը փրկելու խնդրի առաջ է կանգնած:
Ավելին արդեն իսկ մտավախություններ կան, որ այս տեմպերով առաջ շարժվելու դեպքում, ԲՀԿ-ն կարող է լուրջ «կռախ»-ի առաջ կանգնել:
Այնինչ, ԲՀԿ նվիրյալ, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, Fnews.am-ի հետ զրույցում իր ոճին հավատարիմ մնալով պնդեց, որ ԲՀԿ-ի ներսում պարզից էլ պարզ է դարձել, թե ով է խմոր հունցողը, ով է խմորը, եւ ով է խմոր բռնողը.«Մենք գիտենք, թե ովքեր են այդ խմորները, եւ այդ խմորներին մենք ցույց ենք տալիս իրենց տեղը: Մեր կուսակցության ներսում հիմա կրքերը հանդարտված են, եւ որեւէ հարց պետք չի անձանավորել ու պիատակավորել: Մենք խմորի տեղն էլ գիտենք, գրտնակին էլ՝ հետը: Այնպես որ, հանգիստ եղեք: Պարզապես կուսակցության ներսում լինում են նաեւ զտման աշխատանքներ»:
Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ հենց այս փուլում սկսվեց այդ զտման գործընթացը, Խաչատրյանը պատասխանեց, թե.«Դե եթե զտման խնդիրներ են առաջանում, բնականաբար մենք պետք է այդ գործը անենք: Ասեցի չէ՝խմորներին պետք է իրենց տեղը ցույց տանք: Չնայած կան մարդիկ, որ սկի խմորի չափ էլ չկան»:
Այս եւ այլ հարցերի շուրջ առավել մանրամասն՝ տեսանյութում: