«Մենք հո գյուղատնտես չենք, որ ծառից պոկենք…» Գալուստ Սահակյանը`ՀՅԴ-ի մասին
aravot.am-ը գրում է.
Տարբերակ ունի՞ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականին նորից ՀՀ նախագահ դառնալու`հարցին լ ԱԺ նախագահն ասաց, որ չի կարող պատասխանել: Հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանը նորից լինի ՀՀԿ-ի թեկնածուն. չէ՞ որ մեկ անգամ արդեն եղել է`հարցին էլ ԱԺ նախագահը պատասխանեց. «Դա մեր քննարկումներից…կարելի է, որովհետեւ քաղաքական պրոցեսներն այնպիսին են, ոչինչ չի կարելի մերժել: Բայց այս պահին արդեն ասեմ, որ այդ խնդիրը բոլորովին չկա, որովհետեւ ՀՀԿ-ն միշտ էլ իր թեկնածուն ունի, իր մոտեցումները: Այնպես որ այսօր դա քննարկելն անհեթեթություն եմ համարում: Մասնավորապես, այս պահին նաեւ առաջարկը չկա»: Հարց հնչեց նաեւ այն մասին, որ ՀՀԿ-ն ցանկանում է քառյակից պոկել ՀՅԴ-ին: ԱԺ նախագահը հեգնեց. «Մենք հո գյուղատնտես չենք, որ ծառից պոկենք…» Ներքաղաքական եւ սահմանադրական բարեփոխումներին վերաբերվող այլ հարցերի շուրջ մանրամասները`տեսանյութում:
Հ.Գ.Իսկապես, որ ՀՅԴ-ին պոկելը որս է, ՀՅԴ-ն երբ պետք է ինքն իրենով <պոկվում> է այնտեղ, որտեղ իրեն տաքուկ ու ապահով պայմաններ են սպասվում: Եթե չեք հավատում, հարցրեք կարկառուն դաշնակցական Վահան Հովհաննիսյանին...եւ ոչ միայն: