«Մենք լուրջ տարաձայնություն ունենք եռյակի մյուս երկու ուժերի հետ». «Ժառանգության» մամլո խոսնակ (Video)
1in.am-ը գրում է. «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը ի պատասխան մեր հարցի՝ ի՞նչ կարծիքի է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցով իրենց գործընկեր կուսակցությունների դիրքորոշման վերաբերյալ, ասաց. «Դա նոր չէ, և ես իմ ակտիվ գործունեության բացակայությունը այդ համագործակցության մեջ հիմնավորում եմ դրանով: Մենք սկզբունքորեն լուրջ տարաձայնություն ունենք այդ առումով»:
Հարցին՝ դա չի՞ խանգարի եռյակի հետագա գործունեությանը, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Կարող են հանուն հրապարակի զիջումներ անել, բայց չեմ կարծում, որ դա երկար տևի. շատ առանցքային ու լուրջ խնդիր է»:
