Մենք մտադիր ենք շարունակել զինտեխնիկա մատակարարել Ուկրաինային. Բայդեն
ԱՄՆ-ն մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայի նկատմամբ իր ներկայիս ընթացքից և պատրաստ է դաշնակիցների հետ միասին պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի այսօրվա ելույթը:
«Մենք պատրաստվում ենք մնալ ներկայիս ընթացքի վրա: Մենք մտադիր ենք շարունակել մատակարարել զինտեխնիկա, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն, իր տարածքը և իր ազատությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է ևս 13 միլիարդ դոլարի չափով օգնություն տրամադրել Ուկրաինային՝ պաշտպանելու և հակահարված տալու համար:
«Եվ մենք լիովին պատրաստ ենք պաշտպանելու, - ես պետք է կրկնեմ սա, - Ամերիկան լիովին պատրաստ է ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ միասին պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը: Պարոն Պուտին, ինձ սխալ մի հասկացեք, ամեն մի թիզը»,- ասել է Բայդենը։