1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մենք ներմուծում ենք հումք նույնիսկ այն երկրներից, որոնք ունեն թշնամական կեցվածք Հայաստանի նկատմամբ

Գյուղատնտեսությունը Հայաստանում համարվում է ամենակարևոր ճյուղերից մեկը, սակայն չնայած կարևորությանը գյուղացին իր առջև ունի մի շարք չլուծված խնդիրներ, որոնցից կարևորագույնն են գյուղմթերքի իրացումն ու արտահանումը: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը զրուցեցինք Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպության անասնաբուժական ծառայությունների որակի գծով փորձագետ, ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպության կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի մասնագետ, ՀՀ Սննդամթերքի Անվտանգության Պետական Ծառայության նախկին պետ` Գրիգոր Գրիգորյանի հետ:

-Պրն.Գրիգորյան այսօր գյուղացին կանգնած է բավականին մտահոգիչ և լուրջ խնդրի առաջ: Գյուղացիները իրենց վրդոհմունքն են հայտնում գյուղմթերքների իրացման և արտահանման վերաբերյալ:Ձեր կարծիքով ինչով է պայմանավորված նման երևույթը, ինչն է խանգարում հայ արտադրողին իր մթերքը սեփական երկրում լիարժեք իրացնելու համար:

-Իմ կարծիքով այս խնդիրը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, որոնցից ամենահիմնականներն են ՀՀ-յում գյուղատնտեսության զարգացվածության ցածր աստիճանը, ՀՀ-ում արտադրված գյուղատնտեսական հումքի եւ մթերքի սանիտարական եւ ֆիտոսանիտարական անվտանգությունը եւ դրսում արտադրված գյուղատնտեսական հումքի եւ մթերքի ՀՀ ներկրման ծավալները:

Չնայած աստիճանաբար վերականգնմանը, ՀՀ գյուղատնտեսությունը դեռևս շատ խոցելի է եւ պահանջում է լուրջ պետական աջակցություն: Ինչպես վկայում են մասնագետների ընթացիկ գնահատականները ՀՀ-ում զարգացման համար դեռ կան բազմաթիվ խոչընդոտներ կապված ոռոգման ջրի հասանելիության, արոտավայրերի ծանրաբեռնվածության, գյուղատնտեսական բույսերի եւ կենդանիների առողջության եւ մթերատվության մակարդակի, գյուղատնտեսական տեխնիկայի պակասի եւ այլ խնդիրների հետ: Վերջիններս ունեն ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցություն ինչպես գյուղատնտեսական արտադրական պրակտիկաների պատշաճության, այնպես էլ գյուղատնտեսական արտադրանքի որակի վրա, որոնք համարվում են շուկայում իրացման հնարավորության հիմնական ցուցիչները:

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա ես կարող եմ ասել որ ՀՀ-ում արտադրված գյուղատնտեսական հումքի եւ մթերքի անվտանգությունը պատշաճ չի վերահսկվում, ինչի պատճառով արտերկրի գյուղատնտեսական շուկաների հասանելիությունը մեր գյուղացիների համար այսօր խիստ սահմանափակ է: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնյայի խոսքերը. «Ինչ վերաբերում է տեղական արտադրությանը, պատկերացրեք, որ մոտ 340 հազար գյուղացիական տնտեսություններ կան, և ամեն մեկն արտադրում է ու իր իմացած շուկայում իրացնում: Պարզապես հնարավոր չէ վերահսկել և ամեն մի գյուղացու արտադրանքի հետևից գնալ»: Այս խոսքերի մեկնաբանությունը ես թողնում եմ ոլորտի այլ մասնագետներին, սակայն պետկ է ասեմ որ նման մոտեցումը կարող է հանգեցնել մեղմ ասած անկանխատեսելի զարգացումների:

Հաջորդ խնդիրը վերաբերում է գյուղատնտեսական հումքի եւ մթերքի ներկրման բարձր ծավալներին, որոնք բառացիորեն «խեղդում» են տեղական արտադրանքը: Համաձայն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական տվյալների 2014 թվականին ՀՀ է ներկրվել 70 տոննայից ավել կենդանական 460 տոննայից ավել բուսական ծագման գյուղատնտեսական հումք եւ մթերք, չհաշված հավկիթը, պահածոները, ըմպելիքը եւ այլն:

-Պրն. Գրիգորյան ինչով է պայմանավորված ներկրման նման խոշոր ցուցանիշը: Արդյոք տվյալ երկրների ներմուծած հումքը ավելի որակյալ է:

- Բնավ ոչ: Պետք է շեշտեմ որ ներկրված գյուղատնտեսական հումքը եւ մթերքը շատ դեպքերում (օրինակ Հնդկաստանից, Բրազիիայից, Չինաստանից) զիջում է տեղական արտադրանքին իր որակի եւ առողջության անվտանգության համար անվտանգության ցուցիչներով (օրինակ Հնդկաստանից, Բրազիիայից, Չինաստանից), իսկ առանձին դեպքերում (օրինակ Թուրքիայից, Ադրբեջանից, Պակիստանից) կարող է նաեւ պարունակել լուրջ ռիսկեր ըստ պետական անվտանգության ցուցանիշներիների: Ցավոք ոլորտի ներկայիս օրենսդրական դաշտը թույլ է տալիս ներմուծել գյուղատնտեսական հումք եւ մթերք նույնիսկ այն երկրներից, որոնք չեն թաքցնում իրենց թշնամական կեցվածքը եւ տրամադրվածությունը ՀՀ նկատմամբ, և եթե այդ հարցը չի արժանացել պատշաճ ուշադրության 2013-2014 թվականներին ապա ճիշտ կլիներ որ գոնե Հայոց Ցեղասպանություն, Հայ ժողովրդի Մեծ Եղեռնի 100-ամյակի նախաշեմին այդ ռիսկերը բացառվեին համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով: Այսօր այդ փոփոխությունները պարտադրված են ինչպես բարոյական, այդպես էլ տնտեսական եւ ռազմավարական տեսակետից:

-Գյուղատնտեսական հումքի և մթերքի իրացմանը նպաստելու ինչ քայլեր եք առաջարկում դուք` լինելով ոլորտի մասնագետ:

-Խոսելով ՀՀ-ում արտադրված գյուղատնտեսական հումքի եւ մթերքի իրացման խթանմանը, ապա պետք է ասեմ որ եթե մենք որոշակի կրճատենք այն հումքի եւ մթերքի ներկրումը, որով մեզ կարող են ապահովել մեր գյուղացիները դա կխթանի տեղական արտադրանքի պահանջարկը ինչը իր հերթին ուժեղ զարկ կտա ՀՀ-ում գյուղատնտեսության զարգացմանը: Դրան զուգահեռ պետք է վերանայել նաեւ մոտեցումները գյուղատնտեսական բույսերի եւ կենդանիների առողջության ինչպես նաեւ սննդամթերքի անվտանգության հսկողությանը, ՀՀ հանրային եւ գյուղատնտեսական առողջությունը ապահովվելու եւ արտահանման շուկան ընդլայնելու նպատակով:


Վարդուհի  Սաֆարյան

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan