1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մենք պետք է ավարտին հասցնենք պատերազմը

lragir.am-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

Պարոն Բադասյան, արդեն երկու օր է Ադրբեջանի զինուժը հրետակոծում ու արկակոծում է ոչ միայն հայկական դիրքերը, այլև բնակավայրերը, մասնավորապես Մարտակերտը, Մատաղիսը և այլ գյուղեր։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։
Երեկ գիշերը հրետակոծություն է սկսվել տարբեր տրամաչափի և շատ մեծաքանակ հրանոթներից։ Ընդհանուր դա տևել է երեք ժամից ավելի և դադարել է հայկական կողմի ինտենսիվ պատասխաններից հետո։ Շփման գծի ամբողջ երկայնքով նրանք փորձում են լարել։ Կարծում եմ՝ սա եղել է Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո։ Հիմա իրավիճակը նորմալ է, լիովին վերահսկվում է ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից։ Մենք ամուր կանգնած ենք բոլորով՝ կամավորներով, զինվորներով։ Մի քանի շերտով պաշտպանություն ենք կազմակերպել և վստահ ենք մեր պաշտպանության վրա։
Սերժ Սարգսյանը օրերս բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկ արեց։ Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը, սա ուշացա՞ծ, թե՞ ժամանակին արված քայլ է։
Դրանք իշխող թիմի վերնախավի մարդիկ են եղել։ Ես նախկինում էլ ասել եմ, որ ծանր վիճակ է և հաշվի առնելով, որ հիմա ամբողջ ազգն է համախմբվել, ի պաշտոնե գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հնարավորություն ունի նախագահ դառնալու։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը կամաց-կամաց դառնում է նախագահ և եթե այսպես շարունակի, ժողովուրդն ամբողջությամբ կողջունի, կընդունի, և նա կդառնա իրոք առաջնորդ։ Նրան այլևս պետք չեն լինի կեղծավոր, անլուրջ ու պորտաբույծ մարդիկ։ Եվ նաև դրսում՝ արտաքին հարաբերություններում նա իր թիկունքում կունենա ոչ թե մի խումբ օլիգարխների, այլ կունենա ժողովրդին, որը մեծ ուժ է։ Ես ողջունում եմ այդ պաշտոնանկությունները, բայց դա քիչ է, համակարգն ամբողջովին զտել է պետք։ Կան նաև հնամաշ մի քանի գեներալներ, որոնք պետք է գիտակցեն, որ երիտասարդներ կան, որոնք ավելի ճկուն, ընդունակ, ուժեղ ու հզոր են ու պետք է նրանց զիջել իրենց տեղը։ Այդ մարդիկ պետք է «վիզ վերցնեն» իրենց գիտելիքների պակասը, իրենց տեղը ճանաչեն և նրանց տեղը գան երիտասարդները։
Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հաջորդ քայլը պետք է լինի իր կեղտոտ շրջապատից ազատվելը։
Նկատի ունեք, որ որոշ գեներալներ, որոնք թաթախված են կոռուպցիայի մեջ, պետք է հրաժարակա՞ն տան։
Խոսքը հենց դրանց մասին է, որոնք գտնվում են բանակում, կենտրոնական դիրք են զբաղեցնում, բայց լրիվ ավելորդ են։ Նրանք հանրության նման չեն ապրում, նրանց առաջնահերթությունը փողն է, ոչ թե երկրի պաշտպանվածությունը։ Կան այդպիսի մարդիկ։ Ելնելով իրադրությունից՝ անունները չեմ տալիս և համոզված եմ, որ նախագահը գիտի։ Կավելացնեմ նաև, որ նախագահը պետք է ևս մեկ անգամ վստահ լինի, որ այսպիսի պահերին անգամ մեզ նման մարդիկ, որոնք գոհ չեն կառավարման մեթոդներից, ներքին ու արտաքին քաղաքականությունից, բայց այս պայմաններում ընդհանուր թշնամու դեմ պատրաստ ենք հանուն երկրի ու ժողովրդի անվտանգության կանգնել իր կողքին, կատարել իր բոլոր հանձնարարությունները, գործակցել ամեն հարցում։ Նա կարող է լիովին վստահ լինել մեզ նման մարդկանց, ժողովրդի վրա, ու կարող է լիովին ժողովրդի վրա հենվել։ Միակ ճիշտ ելքը դա է, նա հենց այդպես պետք է անի։ Նա պետք է ազատվի իր կեղտոտ շրջապատից։
Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ին՝ չեղարկելու 1994 թվականի հրադադարը։ Այս փուլում դա հնարավո՞ր է արդյոք, թե՞ գնում ենք լայնամասշտաբ պատերազմի։
Կարծում եմ՝ «Բլումբերգին» տված Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցում ասվածը բնական է շատ։ Եթե 1994 թվականի հրադադարից հետո 2011 թվականին Մադրդիյան սկզբունքներն են ընդունվել և համաձայնություն է եղել Հայաստանի կողմից, հիմա տրամաբանորեն ճիշտ չէ վերադառնալ այդ սկզբունքներին, ոչ թե այն պատճառով, որ իրավիճակ է փոխվել, այլ այն, որ մեկ անգամ ևս մենք համոզվեցինք, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ ոչ մի բանակցային գործընթաց։ Ադրբեջանի հետ հնարավոր չէ ցանկացած որևէ ինքնավար կամ որևէ այլ կարգավիճակով համատեղ ապրել ու գոյատևել։ Վերջին հաշվով, փոխվեց նաև այն, որ մենք տվեցինք զոհեր և հանուն այդ զոհերի, հանուն հասարակության մեջ նորմալ մթնոլորտի կայացման մենք պետք է ավարտին հասցնենք պատերազմը։ Իսկ պատերազմը վերջացնում են հաղթանակով, և դրա բոլոր նախադրյալները մենք ունենք։ Մենք ունենք ընդունակություն, ունենք համարժեք բանակ, ունենք համաչափ զինտեխնիկա և որ ամենակարևորն է՝ կամքով ժողովուրդ ու համախմբածություն։
Հիմա մենք Լեռնային Ղարաբաղի հետ կապված գիտե՞նք, թե ինչ ենք ուզում։ Ուզում ենք, որ Հայաստանին միանա, ուզում ենք, որ Ղարաբաղի անկախությունը ճանաչվի։ Այդ խնդրի հետ կապված կա՞ միասնական դիրքորոշում։
Դա կարևոր չէ, որովհետև միևնույն է, մեր ժողովրդի ցանկությունը միասնական մեծ Հայաստանի ստեղծումն է։ Իսկ թե այդ նպատակին հասնելու համար ինչ ճանապարհներով պետք է անցնենք, դա մարտավարական խնդիր է։

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan