Մենք սահմանին ունենք ուժեղ ու վճռական զինվոր
Զորամասը բանակային տարվա արդյունքներով ճանաչվել է լավագույնըզորամիավորման կազմում: Զորամասի ձեռքբերումների, առաջնագծումիրականացվող ինժեներական աշխատանքների, զորքի տեխնիկականհագեցվածության եւ այլ հարցերի շուրջ է ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻզրույցը զորամասի հրամանատար, գնդապետ ՀՐԱՅՐ ԱԹՈՅԱՆԻ հետ:
–Զորամիավորման կազմում լավագույնի կոչմանն արժանանալն ինքնինպարտավորեցնող է: Ի դեպ, կարգապահության, մարտականպատրաստության ու մարտական հերթապահության գծով նույնպես մերվաշտ–օղակ, գումարտակ–օղակ կազմն է զորամիավորումում ճանաչվելլավագույնը: Այս ամենը ստորաբաժանումներին մղում է նաեւ առողջմրցակցության: Փորձում ենք անել առավելագույնը ոչ թե լավագույնըճանաչվելու համար, այլ մարտական պատրաստության բարձր վիճակովպատրաստ լինելու մարտական կարեւորագույն խնդրի կատարմանը: Լավագույնի կոչումն իհարկե պարտավորեցնողէ եւ մղում է նորանոր ձեռքբերումների, նվաճումների:
–Պարո՛ն հրամանատար, զորամասը կատարում է հույժ կարեւոր մարտական առաջադրանք, ինչը ողջ անձնակազմիցպահանջում է ուժերի գերլարում, նվիրվածություն: Սեփական աչքերով տեսա նաեւ, թե ինչ տիտանականաշխատանքներ են կատարվում առաջնագծում:
–Մենք մեր առօրյա ծառայությունն ենք կատարում: Իսկ ինչ վերաբերում է առաջնագծում իրականացվողաշխատանքներին, ասեմ, որ հսկայածավալ ինժեներական, ամրաշինական, լրակահավորման աշխատանքներ ենքիրականացնում մեզ վստահված սահմանի ամբողջ երկայնքով: Պայմանավորված եղանակային պայմաններով` այսերեք–չորս ամիսն է, որ այստեղ հնարավոր է լիարժեք աշխատանքներ կատարել: Այդ իսկ պատճառովաշխատանքներն ընթանում են անդադար: Կառուցել ենք նոր խրամատներ ու խրամուղիներ, տարբերզինատեսակների համար նոր կրակակետեր, նորոգում եւ ուժեղացնում ենք հենակետերի կրակակետերը: Բոլորովիննոր ճանապարհային ցանց ենք ստեղծել, միջհենակետային նոր ճանապարհներ կառուցել` հընթացս նորոգելով եւամրացնելով հները:
–Զորքի տեխնիկական հագեցվածության մասին ի՞նչ կասեք:
–Զորամասը համալրվել է գիշերային դիտարկման գերժամանակակից օպտիկական սարքերով, ինչը մեզհնարավորություն է ընձեռում դիտարկելու հակառակորդի ցանկացած տեսակի շարժ թե՛ առաջնագծում եւ թե՛ նրաթիկունքում: Դասակ–վաշտ–օղակ կազմը համալրված է գիշերային դիտարկման եւ ջերմատեսիլ սարքերով: Իսկջոկերը համալրված են կապի արդիական միջոցներով, ինչը նույնպես բոլոր առումներով հեշտացնում է մարտականհերթապահության իրականացումը, անհրաժեշտության դեպքում նաեւ մարտական գործողությունների կատարումը:Ամեն ինչ արվում է, որ առաջնագծում մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինվորի ու սպայի համարծառայությունն ավելի հեշտ լինի, ապահով եւ անվտանգ:
–Հակառակորդը սահմանի ողջ երկայնքով պարբերաբար ակտիվանում է` խտրականություն չդնելով կիրառվողզինատեսակների մեջ: Ձեր հրամանատարությամբ գործող զորամասի պահպանությանը վստահված սահմանիհատվածում ինչպե՞ս է իրադրությունը:
–Թշնամու ձեռագրին ծանոթ ենք, նենգ տակտիկային՝ նույնպես: Ներթափանցման փորձեր էլ են արվում, ամեն օր էլկրակում են, շատ դեպքերում՝ անկանոն: Անհրաժեշտության դեպքում՝ մեր պատասխանը չի ուշանա, եւ թշնամին մեկանգամ չէ, որ իր կաշվի վրա զգացել է մեր դիրքապահների կրակի ուժգնությունն ու դիպուկությունը:
–Պայմանները կոփում են մարդուն: Ձեր բնորոշմամբ՝ ինչպիսի՞ն է այստեղ ծառայող զինվորը:
–Եթե ոչ մի ֆիզիկական աշխատանք էլ չկատարի, միայն մարտական հերթափոխության ընթացքը բավական է, որ նակոփվի, դառնա տոկուն, կորովի, կամքով ուժեղ ու քաջ: Դժվարին ծառայությունն է նրան այդպիսին դարձնում: Մենքսահմանին ունենք ուժեղ ու վճռական զինվոր:
–Պարո՛ն գնդապետ, ուզենք թե չուզենք, միշտ էլ հետաքրքրվում ենք զինվորի կեցության հարցերով, նրան տրվողսննդի չափաբաժնով ու որակով…
–Զինվորի կեցության, նրան տրվող սննդի թե՛ որակի եւ թե՛ չափաբաժնի հարցը բանակում մեկընդմիշտ փակված է:Փակված եմ ասում, քանզի մեր զինվորը այսօր հանգստանում է մաքուր ու կոկիկ զորանոցներում, նրան տրվողսնունդը թե՛ իր կալորիականությամբ եւ թե՛ որակով, թարմությամբ ու չափաբաժնով ոչ միայն մրցունակ է, այլեւկարող է շատ ու շատ երկրների բանակների նախանձն անգամ շարժել:
–Ամառային զորակոչն ավարտվեց, զորքերը համալրվեցին: Ինչպե՞ս է ընթանում համալրման գործընթացը:
–Շատ բարձր մակարդակով: Ավանդույթի համաձայն՝ նորակոչիկների առաջին խմբին դիմավորեցինք երգ ու պարով:Ընդունեցինք, տեղավորեցինք զորանոցում: Անձամբ ես բոլորի հետ զրույց եմ ունեցել: Արդեն կայացել է նրանցծանոթությունը զորամասի տարածքին, առօրյային: Ծնողներին թույլ ենք տվել կիրակի օրերին տեսակցել իրենցերեխաներին, մոտիկից ծանոթանալ նրանց կեցության պայմաններին, անգամ մտնել ճաշարան` տեսնելու, թե իրենցորդիներն ի՞նչ պայմաններում եւ ինչպե՞ս են սնվում:
Զրույցի վերջում հրամանատարը հավելեց.
«Ուրախալի է, որ սերունդը ավելի ձիգ է ու անկաշկանդ: Երբ նորակոչիկների առաջին խումբը զինվորականհանդերձանքով մտավ զորամաս, առաջին հայացքից այնպիսի տպավորություն ստացա, կարծես մի այլ զորամասիցէին եկողները: Նրանց մուտքը շատ տպավորիչ էր…»:
