«Մենք շարունակելու ենք կռվել». iLur.am-ի խմբագրին մեղադրանք է առաջադրվել
GalaTv.am-ը գրում է .
Մեղադրանք է առաջադրվել iLur.am կայքի գլխավոր խմբագիր Քրիստինե Խանումյանին: Վերջերս ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի 2-րդ մասով, որն է՝ «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը»:
Այս գործով «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի (iLur.am) տնօրեն Քրիստինե Խանումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Ք. Խանումյանը նշեց. «Մեղադրանքն առաջադրվել է խմբագրին, այսինքն ինձ, այն դեպքում, երբ որ մեղադրանքի մեջ հստակ գրված է՝ դատարանի որոշումը չկատարելու համար: Այնինչ դատարանի որոշումը նախ վերաբերում է iLur.am-ին, այսինքն դատարանը պարտավորեցրել է iLur.am-ին, որն իրավաբանական անձ չէ, հրապարակել աղբյուրը, բայց մեղադրանքն առաջադրվել է խմբագրին, այն դեպքում, երբ ես իրենց ասեցի, որ եթե դատարանի որոշումը վերաբերում է iLur.am-ին, ապա iLur.am-ին հարցրեք:
Մանրամասները ` սկզբնաղբյուրում: