Մենք խաղում էինք հզոր մրցակցի դեմ. Իտալիայի հավաքականի մարզիչ
«Մենք շատ անհաջող սկսեցինք խաղը: Սակայն հետո բարելավեցինք խաղը»,- ասել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին եւ հավելել, որ կարեւորն այն է, որ իրենք նվաճեցին «Մունդիալ-2014»-ի ուղեգիր: «Եկեք չմոռանանք, որ խաղում էինք հզոր մրցակցի դեմ, որը հիանալի հարձակման գիծ ունի եւ վատ չի խաղում պաշտպանությունում»,- ասել է Պրանդելին:
Նշենք, որ երեկ Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: