Մենք ընդդիմություն էլ չունենք, ով գալիս է, մի շաբաթ հետո դառնում է դիմություն. Վարդան Այվազյան
Թույլ ընդդիմությունն ունենալը նաեւ իշխանության խնդիրն է։ Մենք ընդդիմություն էլ չունենք, ով գալիս է, մի շաբաթ հետո դառնում է դիմություն։ Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ խոսելով իշխանության գործունեությունը քննադատող ընդդիմադիրների մասին։
«Ընդդիմությունը բացի բարձրաձայն հայհոյելուց ոչ գործիք ունի, ոչ հնարավորություն, ոչ ցանկություն»,-թվեց Վարդան Այվազյանը՝ հավելելով հետեւյալը․ «Իսկ ես ինչով համոզված լինեմ, որ ընդդիմությունը իշխանության գալով՝ նույն բանը չի անի»։
Դիտարկմանը, թե իշխանությունն է ջլատել ընդդիմությանը, Այվազյանն արձագանքեց․ «Լավ արեցինք, թող չջլատվեր։ Ասում են՝ Ծառուկյանին ճնշեցին, թող չճնշվեր, հետաքրքիր բան ես ասում։ Հիմա Ադրբեջանը պարտվեց, թե՞ մենք հաղթեցինք»,-վրդովվեց Այվազյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր ճակատի ներկայացուցիչների հայտարարություններին, որ իշխանությունն է ամայացրել ընդդիմադիր դաշտը, ասաց․ «Ենթադրեն մենք չենք, քո ուզած ընդդիմությունն է գալիս իշխանության, էդ նույն գործիքը չի կիրառելո՞ւ, ճնշելու գործիքը, թե՞ նենց բարոյահոգեբանական մթնոլորտով ասելու ա բա գիտես ինչ կա․․․ բա որ հանկարծ կիրառեց»,-նշեց Այվազյանը։