«Մենք ունենք անորոշության մեծ աստիճան, և սա միայն հայաստանյան ֆենոմեն չէ, այլ ամբողջ աշխարհում է այդ վիճակը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` անդրադառնալով կորոնավիրուսի ազդեցությանը ՀՀ և համաշխարհային տնտեսության վրա:
Նրա խոսքով` ըստ մի շարք կանխատեսումների` կորոնավիրուսն ավելի բացասական ազդեցություն է ունենալու համաշխարհային տնտեսության վրա, քան դա եղել է 2008 թվականի համաշխարհային մեծ տնտեսական ճգնաժամի ժամանակ. «Ե՛վ առաջարկի, և՛ պահանջարկի շոկ է ենթադրում այս ճգնաժամը»,- հայտնել է նախարարը:
Մանրամասները` տեսանյութում: