Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, 2020-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուի Ջո Բայդենը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ճանաչելով այս ցեղասպանությունը՝ մենք ոգեկոչում ենք դրա զոհերի հիշատակն ու խոստանում՝ այլևս երբեք»,- գրել է Բայդենը: