Մենք ո՞վ ենք, որ ասենք անհնար է․ Արցախի ՄԻՊ
Մեր ինքնության և օրվա իրականության միջև անջրպետ է, խորը անջրպետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր ինքնությունը շարունակում է մնալ հաղթանակած, իսկ իրականությունը բարդ է։
Մեր փշրված ինքնության բյուրեղները հավաքելու համար համառություն է պետք, անզիջում համառություն։ Դարերն ապացուցել են, որ հնարավոր է, Գանձասարը վկա․․․
Մենք ո՞վ ենք, որ ասենք անհնար է։
Ինքնությունը կարող է իրականություն փոխել։
Թույլ չտանք, որ իրականությունը փոխի մեր ինքնությունը։
Հավերժ փա՜ռք ու խոնարհում հաղթանակած ինքնություն կերտածներին․․․»։