Մեքենա ներկրողները ժամանակ կխնայեն
Գործադիրի նիստում ընդունվել է որոշում, որի համաձայն այսուհետ հնարավոր կլինի Հայաստանում ներկրված մեքենաները ապահովագրել հենց մաքսատան տարածքում: Սա կհեշտացնի ավտոներկրողների գործը և նրանք ապահովագրության համար հավելյալ ժամանակ չեն ծախսի:
Գործընթացն ապահովելու համար մաքսատան տարածքում գործում են ապահովագրական ընկերություններ և գործակալներ: Նրանք հիմա արդեն կկարողանան քաղաքացուն մոտենալ հենց մաքսատան տարածքում: