Մեքենաներ են արգելափակվել Դավիթաշենի գերեզմանատանը, Մուշավանի ամառանոցներում ու Կոմիտասում
Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 24-ին, ժամը 22:23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթաշենի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան (բեռնատար) արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 22 UL 857 պետհամարանիշով ավտոմեքենան:
Բացի այդ, դեկտեմբերի 24-ին, ժամը 21:54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վարդաշեն թաղամասից դեպի Մուշավանի ամառանոցներ հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Zafira» մակնիշի 35 MQ 644 պետհամարանիշով ավտոմեքենան:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 12:53-ին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում՝ «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, ավտոմեքենայի անիվն անցել է ճանապարհի եզրաքարի հակառակ կողմը եւ արգելափակվել. դուրս բերելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Suzuki Grand Vitara» մակնիշի 23 LO 099 պետհամարանիշով ավտոմեքենան:
