«Մեր ցավը քիչ էր, հիմա էլ էս գործազուրկ ավազակների պատուհասը». Արա Ալոյան
Վերջին օրերին նորանոր ահազանգեր են ստացվում այն մասին, որ գիշերային ժամերին ավելացել են խուլիգաններն ու ջեբկիրները, որոնք սադրանքի ու մանր ռեկետի են դիմում` հաճախ թիրախավորվելով անպաշտպան խավի` այդ թվում տարեց մարդկանց վրա։ Ընդորում՝ այդ ամենը տեղի է ունենում բացահայտ լկտիությամբ, մարդաշատ վայրերում, կանգառներում, նախօրեին նման միջադեպ է գրանցվել օպերայի հատվածում՝ բազմաթիվ քաղաքացիների, տաքսու վարորդների և ոստիկանական մեքենաների ներկայությամբ։ Ահազանգ կա, որ սույն հանցավոր տարրերը գործում են խմբերով ու փոխօգնսւթյամբ։ Զգոն եղեք։ Կարծում եմ ` իրավապահները պետք է եռակի խստացնեն հսկողությունը, կատարեն դիտարկումներ և համարժեք պատժիչ գործողություններ։ Մեր ցավը քիչ էր, հիմա էլ էս գործազուրկ ավազակների պատուհասը․․․
