«Մեր դժբախտությունների գլխավոր պատճառներից մեկը»․ Արծրուն Պեպանյան
Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր դժբախտությունների գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ մարաթոնյան հոգեկերտվածք չունենք, ծույլ ենք:
Եթե մեկը մի ելք է ասում, որը տևական մաքառում է պահանջում, իսկ երկրորդը մատնանշում է հեշտ մի ուղի, ապա առանց մտածելու ու անհամբերությամբ վազում ենք երկրորդի հետևից, ու հետո հիասթափված տալիս մեր գլխին:
Մինչդեռ պարտավոր էինք հասկանալ, որ ելքի դժվար ուղի առաջարկողը հաստատ քննել է հեշտ ուղու տարբերակը և գտել, որ այն ելք չէ»: