Մեր երազանքների նավը հանդիսավոր խորտակվում է
Արդարացի չէ ասել, թե Շանթը գնաց հուսահատ քայլի: Ես ոչ մի հուսահատություն չտեսա նրա վարմունքում: Շատ լավ գիտեր` ինչ է անում եւ` ինչու: Ով, որ չի հասկացել դեռ, թող փորձի հասկանալ: Ու սա դեռ վերջ չէ, ժամանակն է հասկանալ, որ ապագան, հաջորդելիքը ահագին կռահելի դառավ, բայց բոլորից շուտ այս ամենը հասկանալու գործը իշխանությունը պահողներինն է: Դժվար է ասել, կհասկանան, որ իրենց հեռանալու ժամանակը վաղուց է եկել, թե՞ շարունակելու են իրենց չակուջի տեղ դնել, իրենց անհասկացողի տեղ էին դրել ու դնում են դեռ, կկռահե՞ն, որ հարցը Շանթի կատաղությունը եւ միլիոնների զայրույթը չէ, այլ Հայաստանի գալիքը, ավելի շուտ չեն հասկանա, քան թե կձեւացնեն, թե չեն հասկացել, ամեն ինչ լավ է, իբր` մի քանի խուժան հասարակական կարգ էին խախտել, սահմանադրական կարգ էին ուզում բռնի տապալել, ... նոր է տապալվե՞լ սահմանադրական կարգը, նո՞ր է պետությունը դադարել մարդկանց բարեկեցություն եւ ազգային երազների կատարման մեքենա լինելուց: Իհարկե` վաղուց: Մարդ կա՞ դեռ, որ այս իշխանությանը ձախողված չի համարում, խայտառակ ու ապաշնորհ: Շանթի արածը, որքան էլ կոշտ, որքան էլ արտասովոր, որքան էլ ոմանց համար անսպասելի, իրականում ահաբեկչություն չէր, այլ ընդամենը զգուշացում, թե մեր նավը խորտակվում է, մեր երազանքների նավը հանդիսավոր խորտակվում է: Վերջին զգուշացում` եւ հասկացողներին, եւ անհասկացողներին: Զգուշացում նաեւ, թե հաջորդ զգուշացումը արդեն կանխատեսելի չի լինի այնպես, ինչպես այս մեկը եղավ: Գուցե որոշ բաներ սխալ եմ հասկանում, ներող կլինեք, բայց գրել եմ այնպես ինչպես հասկանում եմ:
Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից:
