Մեր երկիրը իր հետագա ուղին պետք է կառուցի սլավոնական համակարգի հետ
«Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը կարծում է, որ մեր երկիրը իր հետագա ուղին պետք է կառուցի սլավոնական համակարգի հետ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ Արսենյանի, Հայաստան էր եկել Ռուսաստանի պետական շահերը սպասարկելու, ինչը տեղի է ունենում պետական փոխայցելությունների դեպքում. որքանո՞վ մեր կողմը պաշտպանեց մեր շահը՝ ցույց կտա ժամանակը: Իսկ մերօրյա արտագաղթը իր ծավալներով ԲՀԿ պատգամավորը համեմատում է 1603թ. թուրք-պարսկական պատերազմի և 1915թ. Եղեռնի ընթացքում հայաթափության հետ:Tert.am-ը, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է պատգամավորի հետ:
-Ձեր խմբակցության պատգամավորներն այն փոքրաթիվ պատգամավորների թվում էին, ովքեր պատասխանել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ՄՄ-ին, թե ԵՄ-ին նախապատվություն տալու վերաբերյալ հարցմանը, և այս հարցում կարծես թե տիրում է բազմակարծություն: Կոնկրետ Ձե՛ր տեսակետը, ով նախկինում գործարար էր և շատ լավ հասկանում է տնտեսության խնդիրները:
-Նույնպես ստացել եմ այդ հարցումը, թե որն է իմ դիրքորոշումը, սակայն չեմ պատասխանել մի պարզ պատճառով, որ հուլիսի 17-ին ես ռադիոյով 40 րոպեանոց ելույթում իմ դիրքորումը շարադրել եմ՝ իմ կողմից ընդունելի փաստարկներով, թե ինչո՞ւ եմ գտնում, որ մեր երկիրը իր հետագա ուղին պետք է կառուցի սլավոնական համակարգի հետ:
-Այն ավելի շատ կոչվում է եվրասիական:
-Կոչվում է եվրասիական, սակայն դրա կրող միջուկը սլավոնական էթնոսն է:
-Սլավոնական՝ որպես քաղաքակրթակա՞ն, թե՞ տնտեսական-քաղաքական:
-Բոլոր երեք բաղադրիչները հաշվի առնելով, հաշվի առնելով այն անցյալը, որ ունեցել ենք, այն պատմական ժառանգությունը, որը ունենք, այն քաղաքակրթական ժառանգությունը, որը ունենք, այն սերունդը, որը հիմա կա և այն միջավայրը, որի մեջ որ ապրել ենք հազար տարի: Վերլուծելով այդ միջավայրի փոփոխություններից հետո տեղի ունեցող երևույթները՝ եկել եմ այն համոզման, որ մենք այդտեղ պետք է լինենք:
-Կարծում ե՞ք, որ հայ հասարակությունը ռուսամետ է:
-Երեք սերունդ հայ հասարակությունն ապրել է մի պետության մեջ, որը կոչվում էր Խորհրդային միություն, որի տիտղոսային ազգն էրՌուսաստանը: Եվ այդ երեք սերնդի կյանքում եղել են լավ բաներ, վատ բաներ, հետաքրքիր բաներ, տխուր ու հաճելի բաներ: Իմ կարծիքով՝ դա որոշակի խորը ազդեցություն ունի հայ հասարակության տրամադրության վրա:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:
