«Մեր երկրին փոփոխություններ են պետք». Կարեն Հովհաննիսյան
Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այոʹ, մեր երկրին փոփոխություններ են պետք` օդ ու ջրի պես, բայց հավատացած եղեք` այդ փոփոխությունները ոչ թե օրհներգի տեսքով են պետք, այլ ներդրումային ծրագրերով, այդ փոփոխությունները ոչ թե խցանումները խաչմերուկներում վերացնելու համար «վաֆլիներ» գծելով են պետք, այլ կամուրջներ ու թունելներ կառուցելով են պետք: Այոʹ, մեզ պետք են փոփոխություններ բանակում, բայց ոչ թե մայկա-տռուսիկի տեսքով, այլ դիրքում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ, գումարով բուժկետի վարորդ, կամանդիրի վարորդ, հացի ավտոյի վարորդ ընդունելու արատավոր պրակտիկայի վերացմամբ... Այսօր, քան երբևէ, ունենք հնարավորություն Երևան-Սևան մայրուղին ամբողջությամբ գիշերային լուսավորությամբ ապահովելու, դրա մասին մտածենք... Մի խոսքով, անիմաստ հարցազրույցների փոխարեն լավ կլիներ լուրջ առաջարկություններով հանդես գալ և գործ անել: Անկեղծ ասած արդեն անժամկետ ծրագրերի մասին հայտարարություններն էլ մեզ համար անհրապույր են դառնում: Եթե որևէ ծրագրի մասին եք խոսում, ապա կոնկրետ ժամանակահատված նշեք...»:
