Մեր գիժ ընկերը. Ալեն Սիմոնյանը՝ դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի մասին
Պրոդյուսեր, «Քաղաքացիական պայմանագրի «կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի մասին խոսելից նրան բնորոշում է այսպես. «Մեր գիժ ընկերը»:
«Մեր գիժ ընկերն էր, մեր գժուկը, թվում էր՝ գտել էր իր երջանկությունը, թվում էր… ինքը նաև շատ երեխա էր ուզում»,- Tert.am –ին ասաց Ալեն Սիմոնյանը, ով «Կարգին Հասոյի» հետ աշխատել է «Ալաբալանիցա» ֆիլմի նկարահանման ժամանակ, «No comment » ներկայացման ժամանակ:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ որևէ հրավիրված դերասանուհի չէր կարողանում անել այն, ինչ անում էր Հասմիկը:
Հիշեցնենք, որ 34–ամյա Հասմիկ Ղարիբյանը մահացել էր երեկ՝ ԱՄՆ-ում անբուժելի հիվանդությունից:
Դերասանուհու ընկերների շրջանում խոսակցություններ կան, որ հնարավոր է՝ դերասանուհու մարմինը բերվի Հայաստան։ Նրա հարազատները նման ցանկություն հայտնել են,սակայն որևէ որոշում դեռ չկա: