Մեր գործիչներից մեկին կնոջ հետ նկարահանել են Մինսկում գտնվող սվինգեր ակումբում. Հրապարակ
Մեր հատուկ ծառայությունները չեն բավարարվում հայաստանյան սաունաներում ու կազինոներում քաղաքական գործիչներին նկարելով ու կոմպրոմատներ հավաքելով՝ սկսել են օգտագործել նաեւ Եվրասիական միության գործընկերների հնարավորությունները: Մեր տեղեկություններով, վերջերս նկարահանել են մեր գործիչներից մեկին կնոջ հետ՝ Մինսկում գտնվող ընդհատակյա սվինգեր ակումբում: Բնականաբար, այդ նյութերը հիմա չեն օգտագործի, այլ այն ժամանակ, երբ թեթեւ ընդդիմադիր խաղեր տվող այդ գործիչն անցնի ավելի ակտիվ գործողությունների: Հիշեցնենք, որ սվինգեր ակումբներում ամուսնական զույգերը փոխում են պարտնյորներին:
