Մեր հրապարակման հիման վրա, ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվում
Fnews.am-ը ավելի վաղ՝ Հաղորդում հանցագործության մասին. «Նախկին ՀՀԿ-ական սրիկան սպառնում է» վերտառությամբ հրապարակման մեջ անդրադարձել էր կատարել Ամբերդ համայնքի ղեկավար, նախկին ՀՀԿ-ական Մանվել Բաբայանի կողմից հնչեցված սպառնալիքներին, հայհոյանքներին, անձնական վիրավորանքներին եւ զրպարտությունների տեղատարափին: Հրապարակման մեջ տեղ գտած փաստերը ներկայացնելով՝ հրավիրել էինք նաեւ իրավապահ մարմինների, մասնավորապես Ոստիկանության եւ Դատախազության ուշադրությունը: Նշելով, որ պատրաստ ենք տրամադրել վերորհիշյալը փաստացի փաստող հեռախոսազրույցի ձայնագրությունը:
Ժամեր առաջ , ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանի գրառումից տեղեկացանք, որ . մեր հրապարակման հիման վրա, ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննության հետագա ընթացքի եւ մանրամասների մասին պարբերաբար կտեղեկացնենք մեր ընթերցողներին:
