Մեր ջուրը կտրում են, տալիս Հովիկ Աբրահամյանին ու Ալիկ Սարգսյանին. բողոքի ակցիա (տեսանյութ)
Արարատի մարզի մի քանի համայնքների բնակիչներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։ «Ոչ մեկին ջուր չեն տալիս, միայ Հովիկ Աբրահամյանն ու Ալիկ Սարգսյանն են ջրում»,– լրագրողների հետ զրույցում նշում են նրանք։
Գյուղացիները պնդում են, որ խնդրի մասին տեղյակ է նաեւ մարզպետը, սակայն խնդիրը չի լուծվում, ամեն օր խոստանում են վաղը ջուրը տալ, բայց չեն իրականացնում խոստումը։
Ցուցարարների թվում հիմնականում Այգեստան, Հնաբերդ, Դվին, Կանաչուտ, Վերին Արտաշատ համայնքների բնակիչներն են։
news.am
