Մեր մեջ թշնամի ենք որոնում, հետո ուրախանում, որ մեղավոր կա
Մենք վախենում ենք մեր ուժից։
Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին։Դրա համար լավ հպատակ ու բարեխիղճ կատարող ենք։ Մենք երկար տարիներ, դարեր ծառայել ու ծառայում ենք օտարին՝ դառնալով գոմաղբ ու պարարտացնելով բացառապես օտարի հողը։ Մեր մեջ թշնամի ենք որոնում, հետո ուրախանում, որ մեղավոր կա, որին պետք է անարգանքի սյունին գամել ու խաչել, առանց դատ ու դատաստանի։ Հավատում ենք, որ թշնամին մեզնից ուժեղ է՝ չհասկանալով, որ թշնամուն ուժեղացնողը մեր վախն է, որ մեզ կարող է սարքել նապաստակ, ցավն է, որի հետ պարտավոր ենք ապրել, հիմարությունն է, որ բոլոր հնարավոր ճանապարհները սարքեց անհնարին և դրանցից բխող հետևանքը՝ պառակտվածություն։
Ահա գլխավոր ոսոխը։
Փաստաբան' Լևոն Բաղդասարյան