«Մեր օրակարգում նման հարց չկա»
ՀՅԴ-ն խորհրդարանական մեծամասնությունից կոալիցիա կազմելու հրավեր չի ստացել, ինքն էլ նման ցանկություն չի հայտնել՝ մեր հարցին այսպես արձագանքեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Մամուլի հրապարակումներին անդրադառնալով էլ պատգամավորն ասաց. «2009-ին մենք կոալիցիայից դուրս ենք եկել, 6 ամիս հետո չի եղել մի շաբաթ, որ մեր կոալիցիա մտնելու մասին չգրեն։ Այնպես որ, գրեք, վերլուծեք, նորից գրեք։ Այսօր մեր օրակարգում նման հարց դրված չէ»,-այս մասին գրում է Իրատես դե ֆակտո թերթը:
