1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մեր փրկիչն էլ, մեր թշնամին էլ մեր մեջ են

Հրանտ
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հնօրյա վիպերգը ողբում է. երեսս երկնքին արած ես ծնկներս գետնին խփեցի, ծկլթացի ու որդի ծնեցի. հեռու, տաք ժայռերում վագրը ոլորվեց, գալարվեց, ծկլթաց ու կորյուն ծնեց. իմ կրծքի վրա ես իմ որդուն երգով սովորեցրի նայել ու աչք չթարթել, հեռու, տաք ժայռերի մեջ վագրն իր կորյունին սովորեցրեց նայել ու տղայի իր հայացքը չթեքել. որդիս զինավառվեց ու որսի ելավ - կորյունը հեռու, տաք ժայռերում կանգնեց, պրկվեց ու որսի ելավ. նեղ կածանի վրա նրանք դեմ հանդիման ելան, որդիս նայեց կորյունին և կորյունը նայեց որդուս. տղայիս աղեղը ճայթեց, տեգը վնգաց տաք ժայռերի մեջ, բայց որդիս նետով ու տեգով չէր հաղթելու վագրի որդուն՝ իր մատաղ կյանքով. կորյունը նայեց, պրկվեց ու ոստնեց, բայց նա մագիլով չէր հաղթելու որդուս՝ իր խիզախ կյանքով. իրարու կարմիր արև սևացրին հեռու, տաք ժայռերի մեջ վագրի տղան ու իմ տղան, իրենց մայրերի խնդուն արևը մթնեցրին վագրի որդին ու իմ որդին. հիմա ես ինչ անեմ, ասում է, վեր կենամ բռնեմ հեռու, տաք ժայռերի ճամփան. գնամ գտնեմ կորյունի մորը և երկուսով ողբանք մեր կանաչ կտրիճների ողբը:
Իսկ ես ահա, իսկ մենք ահա- մեր երեսները հեռուներին դարձնելու, մեր ոտքը որոնումի ճանապարհներին դնելու հարկը չունենք. ծույլ, կարկամ, վեհերոտ հայոց մեր բոլոր ժամանակներից զորական մեր կամքի նշխարները ժողովողին ու ի մի կռողին, հաղթանակի ու ցնծության հրապարակը մեր հոգիներում ու մեր առջև բացողին, տասնամյակներով փնտրած ու մեր իսկ արյան ու ծուծի մջ գտած մեր նոր Նժդեհին մենք ինքներս ենք սպանել:
Այդպես, սպանեցինք:
Մեր ծանծաղ մտքերի, մեր անքաջ հոգիների տղմուտներում կանաչած ճիվաղին մենք բաց թողեցինք հույսի ու վստահության հրապարակի մեր տիրոջ վրա, որովհետև հույսի ու վստահության հրապարակը մեզանում չի լինի, մենք ողբի ու գանգատների հրապարակն ենք, վստահ՝ ապագայի հույսը ուրիշ մայրաքաղաքներում կլինի, օրինակ՝ Մոսկվա, օրինակ՝ Ամերիկա, օրինակ՝ Փարիզ, թեկուզ Ստամբուլ ու Տիզբոն, զինվորն ու զորավարը մեր ժամանակ մեր գլխին մեր մսից ու արյունից չի լինի, զինվոր ու զորավար կլինի երկնքով անցնող սպիտակ ձիավոր սուրբ Գևորգը և ոչ Վազգեն Սարգսյանը:
Սպանեցինք և դարձյալ կսպանենք, և անարև մեր մտքի, անքաջ մեր ոգու տղմուտը կկլանի նոր բարձրացողներին նույնպես, քանի դեռ չենք զորում մեր եղբորը, մեզ թագավոր զորավար, մեզ՝ նրան հպատակ ու զինվոր, այս հողը մեզ հայրենիք տեսնել:
Սպանեցինք և այսօր կանգնած ենք մեր պայծառամիտ ու լավատես նախնիներից նրանց առջև, ովքեր մեզ սիրում էին, ովքեր մեզ բերել են. ոգու ու մտքի մեր այս աղետից հետո, հետաքրքիր է, նրանք մեզ դարձյա՞լ կսիրեին, մեզ նրանք դարձյալ կբերեի՞ն. հետաքրքիր է, իր հեռու Ֆրեզնոյից Սարոյանը դարձյա՞լ իր բաց սրտով, ինքներս մեզնից ու ուրիշներից չվախենալու, մեզ ու ուրիշին սիրելու հորդորով կգա՞ր այս երկիր. Սարյանը մեզ ու այս երկիրը այդպե՞ս կտեսներ՝ ինչպես տեսել է. Թամանյանը մեր այս բնակչի համար ա՞յս քաղաքը կբարձրացներ: Եվ՝ հեռավոր գալիքի մեր թոռները մեզ սիրելո՞ւ են, մեզ կսիրե՞ն: Մենք ինքներս Կարսաբերդի անկման խայտառակությունը հանձնել ենք ոչհայազգի զորահրամանատարին, մյուս խայտառակությունների գլխին ոչմերազգի մի-մի հրեշ ենք կանգնեցրել և մեր ծույլ մտքով որոճում ենք, թե մեր փրկիչն էլ, թշնամին էլ մեզնից հեռու մի տեղ են:
Հիմա արդեն, վերջապես, կարողացանք տեսնել, որ մեր աղետների և ժամանակակիցն ենք, և գործուն մասնակիցը, և մենք մեզ սիրելի չենք:

irates de facto

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan