1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«ՄԵՐ ՇԱՐԺՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԱԼԵԼԻ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ»

Օրերս կայացավ «Ղրիմի օրերը Հայաստանում» միջոցառումների շարքը, որին մասնակցում էր Ղրիմից ժամանած պաշտոնական պատվիրակությունը`  Ղրիմի փոխվարչապետ, Ղրիմի Հանրապետությունում ՌԴ նախագահի ներկայացուցիչ ԳԵՈՐԳԻ ՄՈՒՐԱԴՈՎԻ գլխավորությամբ: Այս մասին «Իրավունք TV»-ն զրուցեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր, ՀՀ-ում Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

 

- Ձեր հրավերով բավականին պատկառելի պատվիրակություն էր ժամանել Հայաստան: Դժվար է հիշել մեկ այլ դեպք, երբ հասարակական կառույցի հրավերով է երկիր ժամանում նման պաշտոնական պատվիրակություն: Ի՞նչ կասեք այս մասին:

– Շատ հագեցած եւ կարեւոր ծրագիր իրականացրեցինք: Այո, հասարակական կառույցն էր նախաձեռնողը` Ղրիմի բարեկամների ակումբը, որի ղեկավարը ես եմ, եւ որն արդեն 4-րդ տարին է գործում է Հայաստանում: Մենք մինչ այս, «Ղրիմի օրերը Հայաստանում» միջոցառում իրականացրել ենք նաեւ 2019 թվականին, հետո արել ենք «Հայաստանի մշակույթի օրերը Ղրիմում», որը նույնպես շատ լայնածավալ ծրագիր էր: Մեր  հայրենակիցները Ղրիմում ասում էին, որ նման մեծ ծրագիր առնվազն վերջին շրջանում հաստատ տեղի չի ունեցել, որտեղ ներկայացված կլիներ Հայոց մշակույթը: Ի դեպ, այդ փոխկապակցված միջոցառումների հաջորդականությունը շարունակվում է հենց այս օրերին Ղրիմի Ֆեոդոսիա քաղաքում, որտեղ մեր ակումբի նախաձեռնությամբ ցուցադրվում է մոսկվաբնակ գեղանկարչուհի Նատալյա Օվչիննիկովայի «Ղրիմ-Հայաստան` հանդիպում իմ սրտում» խորագիրը կրող ցուցահանդեսը: Նկարներում պատկերված են Հայաստանի եկեղեցիները, բնաշխարհը, մեր սուրբ Արարատ լեռը, եւ մարդկանց հնարավորություն է տրվում այցելելով ցուցասրահ`  շփվել Հայաստանի ոգու հետ ու պատկերացում ստանալ մեր երկրի մասին: Վերադառնալով Ձեր հարցին` նշեմ, որ Ռուսաստանից Հայաստան, իսկապես մեծ պատվիրակություն էր եկել, որի կազմում էին երկու փոխվարչապետ, որոնցից մեկը Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչն է ՌԴ նախագահ Վ. Պուտինի մոտ, ԱԺ հանձնաժողովի նախագահ, Տուրիզմի փոխնախարար, պատգամավոր, Ֆեոդոսիայի քաղաքապետ, մի խոսքով` ընդհանուր առմամբ շուրջ 20 հոգի, այդ թվում նաեւ հատուկ Հայաստանի հանդիսատեսին ողջունելու համար եկել էր Ղրիմի ֆիլհարմոնիայի կոլեկտիվը: Հայաստանում Ղրիմի օրերին տեղի ունեցան Ղրիմի արտադրողների եւ տուրիստական ֆիրմաների ցուցահանդեսը, կար գիտական մաս, որը կոչվում էր «Ազգերի ինքնորոշման իրավունքի դրսեւորումը ներկայիս փուլում», եւ այն տեղի ունեցավ Մոսկվայի համալսարանի երեւանյան մասնաճյուղում: Շատ կարեւոր գիտական դրույթներ այդտեղ հնչեցին նաեւ մեր հյուրերի կողմից, ինչը մեծ նշանակություն ուներ ազգերի ինքնորոշման իրավունքը ներդնելու եւ զարգացնելու ուղղությամբ ներկա միջազգային պայմաններում: Ի դեպ, Ղրիմից ժամանած պետական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաեւ մեր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ© հանուն նոր միության» շարժման ակտիվի հետ: Հիշեցնեմ, որ մեր շարժման գաղափարախոսությունն է ձեւավորել այնպիսի ուժեղ Հայաստան, որը կլուծի իր բազմաթիվ խնդիրները, որոնք այսօր մեր առջեւ ծառացած են: Ի վերջո, մեր առջեւ այսօր կանգնած է պետականություն պահպանելու խնդիրը, եւ այդ առումով շատ կարեւոր է Ռուսաստանի հետ միութեանական պետության ձեւավորման մեր ծրագիրը: Ղրիմի բարեկամներ ակումբի հրավերով այսպիսի մեծ պատվիրակության ժամանումը Հայաստան խոսում է այն փաստի մասին, որ մեր շարժման գաղափարախոսությունն ընկալելի է Ռուսաստանում:

 

«ԱՐՑԱԽՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՂՐԻՄԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԸ»

– «Ղրիմի օրերը Հայաստանում» միջոցառումներին բավական լուրջ մասնակցություն ունեցան նաեւ Արցախի խորհրդարանի պատգամավորները: Ըստ Ձեզ` այսօր կա՞ որեւէ հեռանկար Արցախ-Ղրիմ հարաբերություններում:

– Ինչպես գիտեք, մինչեւ Ղրիմի օրերն անցկացնելը, ես մեկնեցի Արցախ եւ հանդիպումներ ունեցա Արցախի նախագահի, պատգամավորական խմբակցությունների հետ եւ խնդրեցի ԱԺ նախագահին, որպեսզի հնարավորություն ստեղծեն, որ բոլոր խմբակցություններից մեկական պատգամավոր ներկա լինի Ղրիմի օրերին Հայաստանում: Եղան մի շարք հանդիպումներ, որոնց մասին շատ չեմ ուզում ծավալվել, բայց պետք է փաստեմ, որ դրանք կարեւոր էին` Արցախի խնդիրը ներկայացնելու, հասանելի դարձնելու եւ լուծումը գտնելու առումով: Մենք պետք է կարողանանք Արցախը հանել միջազգային ասպարեզ: Այս առումով նախատեսում ենք ձեւավորել Ղրիմ-Արցախ բարեկամական կապ: Արցախում արդեն քննարկել ենք, որ ստեղծվի «Ղրիմի բարեկամներ» ակումբը: Կփորձենք նաեւ ձեւավորել Արցախի խորհրդարանում Ղրիմի հետ բարեկամության խումբ:

 

«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԼՈՒ-ՀՆԱԶԱՆԴ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՍՈՐՈՍԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ»

– Եվ այս ամենի հանդեպ հայաստանյան իշխանությունն իրեն պահեց այնպես, կարծես ո՛չ տեսել էր, ո՛չ` լսել: Համառ լռություն էր ու անտարբերություն: Ինչո՞ւ:

– Երբեմն ասում են, թե Նիկոլը հիմա դարձել է ռուսամետ: Ճիշտ է, Նիկոլը, այսպես ասած, փոխաբերական իմաստով քաղաքական ծեծ ուտելուց եւ պատերազմում այսպիսի խայտառակ պարտություն գրանցելուց հետո մի քիչ խելոքացել է եւ Ռուսաստանի դեմ այլեւս գործողություններ չի կատարում, բայց միայն թվում է, թե էության մեջ այդպես է: Չէ որ Ղրիմից նման բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությանն իշխանությունների կողմից արհամարհելը, ոչ մի միջոցառման ներկայացուցիչ չուղարկելը, որեւէ  հանդիպում չնախապատրաստելը, ցույց է տալիս, որ Նիկոլը շարունակում է տանել արեւմտյան այն գիծը, թե Ղրիմի դեմ պետք է կիրառել պատժամիջոցներ, պետք չէ Ղրիմի հետ ունենալ տնտեսական կապեր: Սա շատ ամոթալի կեցվածք է:

մանրամասն՝Iravunk.com-ում: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan