1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մեր շարժման նպատակն է՝ ձեւավորել հայ ժողովրդի միասնական կամք. Բաբուխանյան

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը մեկ տարեկան է, ինչի առթիվ կայացած առցանց ասուլիսի ժամանակ «Իրավունք TV»-ի տաղավարում մի շարք հարցերի պատասխանեց շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:

– ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունը փակ կառույց չէ եւ նախատեսում է այլ պետությունների, մասնակիցների` դրան միանալու հնարավորություն: Այս դեպքում իրականում ե՞րբ կկարողանա Հայաստանը  մաս կազմել Միութենական պետության:

– Պահը պետք է հասունանա, մեր շարժման նպատակն է՝ ձեւավորել հայ ժողովրդի միասնական կամք: Մենք ազգովի պետք է որոշենք` ինչպե՞ս ենք ուզում ապրել, ինչպե՞ս ենք պատկերացնում մեր երկրի անվտանգությունը, ո՞վ պետք է իրականացնի այն, ի՞նչ միջոցներով, ինչպե՞ս ենք պատկերացնում տնտեսական զարգացումը, աշխատատեղեր ինչպե՞ս ենք ստեղծելու, մեր ապրանքը որտե՞ղ ենք վաճառելու, ինչպե՞ս ենք լուծելու դեմոգրաֆիական հարցերը, չէ՞ որ մեր բնակչությունը շեշտակի նվազել է եւ շարունակում է նվազել, ինչպե՞ս ենք լուծելու արտաքին քաղաքական հարցերը… Այս խնդիրները մենք առաջարկում ենք լուծել Միութենական պետության մեջ, իսկ այն իրականություն կդառնա, երբ պատրաստ լինենք արտահայտել այդ կամքը: Մեր շարժումը, երբ իր բոլոր կառույցները վերջանականապես կձեւավորի, սկսելու է ստորագրահավաք, ապա հարցը դնելու ենք հանրաքվեի, որպեսզի ժողովուրդն ասի իր կարծիքը: Կարծում եմ` մեծամասնությունը կողմ է լինելու, եւ այդ հանրաքվեի արդյունքներով կդիմենք արդեն միութենական պետության անդամ երկրներին: Կա ընթացակարգ, որով ընդունվում են նոր անդամները: Ընթացակարգեր կան ցանկացած մակրոռեգիոնալ միավորումներում, ինչպես, օրինակ` Եվրամիությունն ունի:  Այսինքն` ամեն ինչ բավականին պարզ է, եւ ուղղակի պետք է, որ մեր մեր ժողովուրդն այդ հուսահատությունից, անտարբերությունից դուրս գա, եւ ինքը քննարկի` ոչ թե ո՞ւր փախչել Հայաստանից, ո՞ր երկրի անձնագիր ստանալ, այլ ինչպես տեր կանգնել մեր երկրին, մեր պետականությանն ու հողին, մեր սահմաններին: Եվ, իհարկե, մտածել ապրելու, արարելու, ուժեղ, գեղեցիկ, հայավարի ու հարմարավետ պետություն ձեւավորելու մասին: 

«ԱՐՄԵՆԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՏ ԵՐԱԶ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏՆՈՒՄ Է ՌԴ-Ի ՀԵՏ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

– Բայց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը վստահաբար պնդում է, որ Հայաստանի օրակարգում Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու հարց չկա: Ի՞նչ կասեք այս մասին:

– Նա եւ իր նմանները մի քանի տարի առաջ ՌԴ դեսպանատան դիմաց ռուսական դրոշն էին այրում, Վ. Պուտինի վերաբերյալ հայհոյանքներ էին գրում, իսկ հիմա այդ ոճի մեջ գտնվող մարդիկ են այսօր պաշտոնատար անձինք: Օրինակ, եթե մեկը Հայաստանի դրոշը վառած լինի, կասեք` հայատյաց սրիկա է, չէ՞ ու ոչ թե հետը կշփվեք, այլ պարզապես այլ կերպ կվարվեք: Նույն կերպ էլ ինչո՞ւ են կարծում, թե Ռուսաստանը պետք է հանգիստ նայի, որ Հայաստանի ԱԽՔ-ը այդպիսին է: Բայց խնդիրը միայն նա չէ, այլ բոլորը` սկսած ԱԳ նախարարից, գուցե բացառություն լինեն երկու-երեք հոգի: Այսքանից հետո` ինչպե՞ս են մեր երկրին հարգելու, համագործակցելու, պաշտպանելու, ներդրում անելու:  Այդ արմենգրիգորյանների, սորոսականների համար վատ երազ է, որ Հայաստանը մտնում է Ռուսաստանի հետ Միութենական պետության մեջ, ուղղակի, կատաստրոֆա է, որովհետեւ իրենք պետք է պատասխան տան այս 4 տարվա մեջ իրենց  բոլոր արածների համար: Հետեւաբար, բնական է, որ ոչ միայն իրենց օրակարգում այդ ամենը չկա, այլ պետք է մինչեւ վերջ ամենակատաղի կռիվը տան, որպեսզի այդպիսի բան հանկարծ չլինի: Այո, Արմեն Գրիգորյանը, ըստ էության, հայտարարեց, որ անմիջապես իշխանության բարձրագույն օղակից են կազմակերպել հակառուսական վնգստոցը Ազգային ժողովում ե՛ւ այս, ե՛ւ նախորդ անգամները ու ոչ միայն խորհրդարանում: Ավելին` եթե Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարություն է անում, ուրեմն` պետք է հասկանանք, որ նրան վարչապետն է ասել: 

«ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՎՆԳՍՏՈՑԸ ԱԺ-ՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՕՂԱԿԻՑ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ»

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՁԵՎԱՎՈՐԵՑԻՆ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ` Ի ՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ»

– Ի դեպ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունից հետո, որ նա ասել էր, թե Բելառուսի եւ Ռուսաստանի միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաեւ այլ հանրապետություններ, եւ, մեծ հավանականությամբ` Հայաստանը, որովհետեւ «գնալու տեղ չունի», ԱԺԲ-ն հակառուսական ցույց էր կազմակերպել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
– Կարելի է ցույց էլ անել, բայց, ի՞նչ կապ ուներ այդտեղ Ռուսաստանը, եթե ցույց են անում Բելառուսի նախագահի հայտարարության հետ կապված: Մինչդեռ այնտեղ հնչած հայհոյանքների 90 տոկոսը Ռուսաստանին էր վերաբերում: Եվ ուշագրավ էր այն, որ երբ ընդդիմադիրներն ասում են` Թուրքիայի հետ քիրվայությանը դեմ ենք, ոստիկանները ծալում են թեւերը, խփելով, կոշտ ու կոպիտ ոտքերից-ձեռքերից բռնած, շպրտում են ոստիկանական մեքենաների մեջ, մինչդեռ այս դեպքում փողոց էին փակել Բելառուսի դեսպանատան դիմաց, իսկ ոստիկանները քնքշորեն ասում էին, թե` եթե կարելի է մի քիչ այսպես խնդրում ենք կանգնեք: Եվ, ի վերջո, ո՞ւր են մեզ իրենք ուզում տանել, թուրքական միութենական պետությո՞ւն, որը ձեւավորվում է շատ արագ տեմպերով: Դրա համար են փորձում ամեն կերպ վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ` այն երկրի, որը պաշտպանում է այսօր Սյունիքը, հայ-թուրքական սահմանը, Արցախը: Ինչպես գիտեք, այսօր Հայաստանից ո՛չ զինվոր են ուղարկում, ո՛չ զենք, նույնիսկ պատերազմի ժամանակ չէին ուղարկում, ուր մնաց թե հիմա:  Այսքանից հետո մնացած եզրակացություններն ակնհայտ են դառնում:
– Ամեն դեպքում, ի՞նչն էր վիրավորական Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարության մեջ, եւ ինչո՞ւ այդքան ցավագին ընդունվեց:
– Իհարկե, հայտարարությունն իր ձեւի մեջ, ինձ էլ, այսպես ասած, դուր չի գալիս, որովհետեւ ցավալի է լսել նման գնահատականներ: Բայց Ալեքսանդր Լուկաշենկոյի ասածը նշանակում է, որ այն իշխանավորները, որոնք այսօր կան, հասցրել են Հայաստանն այն վիճակի, որ արտաքին աշխարհում հայն ու Հայաստանը կորցրել են այն մեծագույն հարգանքը, որ ունեցել ենք տասնամյակներ շարունակ բոլոր պետություններում: Ու այսօր նրանք, ովքեր հանձնել են մեր հողը, սահմանները, ճանապարհները թուրքին ու ադրբեջանցուն, շարունակում են մնալ իշխանության գլուխ, ավելին` այդ ստորացված վիճակում, հող հանձնելուց հետո էլ վերընտրվել են: Ճիշտ է, խախտումներով ու ճնշումներով, բայց վերընտրվել են հայրենիքը մեկի գնահատմամբ` դավաճանաբար ծախածները, մյուսի մեկնաբանմամբ`ձախողվածները: Այսքանից հետո` ինչպե՞ս պետք է վերաբերվեն ուրիշները մեզ: Եթե մենք ինքներս մեզ չենք հարգում` որպես ազգ: Լուկաշենկոն իր ասածների էության մեջ ճիշտ էր: Իսկ որ՞ն է ելքը հայ ժողովրդի համար` բացի Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ անդամագրվելը: Օրինակ, ինչպես ենք մենք պաշտպանելու կամ այսօր ինչպե՞ս ենք պաշտպանում մեր սահմանները թուրքերից եւ ադրբեջանցիներից, որոնք բաց տեքստով ասում են` ուզում ենք Երեւանը, Սեւանը, Սյունիքը եւ այլն: Այլ ելքը Թուրքիայի հետ այն քիրվայությունն է, որն այսօր ՔՊ-ականները` Նիկոլի գլխավորությամբ, իրագործում են: Այսինքն` կա՛մ դու մտնում ես Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն, կա՛մ` Ադրբեջանի եւ Թուրքիայի միութենական պետություն, որը կոչվում է «Մեկ ազգ, երկու պետություն»: Այս մասին ասված է նրանց ընդունած Շուշիի դեկլարացիայում, որի մասին այս իշխանավորները մի ծպտուն անգամ չհանեցին: Մինչդեռ Շուշիի դեկլարացիայով այսօր Ադրբեջանը եւ Թուրքիան ձեւավորեցին միութենական պետություն` ի հաշիվ Հայաստանի: Ու այսօրվա իշխանությունները տանում են Հայաստանը այդտեղ` որպես ծառա, իրենց սպասավոր ու գերի: Իսկ մենք ասում ենք, որ դեմ ենք դրան եւ ուզում ենք հավասար իրավունքներով լինել նրանց հետ, ովքեր մեզ դարերի ընթացքում պաշտպանել են, այսօր էլ պաշտպանում են, վաղն էլ կպաշտպանեն, եթե ինքներս չդավաճանենք մեզ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Iravunk.com 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan