Մեր ընդիմադիր դաշտը նմանվել է կարապի, խեցգետնի և գայլաձկան մասին առակին: Բոլորը ընդիմադիր դաշտը դեպի իրենց են քաշում: ՀԱԿ-ը իր կողմ, «Ժառանգությունը» իր կողմ «Նախախորհրդարանն» էլ ետ չի մնում այդ քաշքշուքի մեջ: Բայց դե մեր քաղաքակական դաշտը պետք է չէ՞ ինչ-որ բանով տարբերվի: Ու այստեղ օգնության է հասել ԲՀԿ-ն, ով իրեն հայտարարում է այընտարնքային կուսակցություն: 100 տարվա պատմություն ունեցող ՀՅԴ-ն ավելի մոդեռն գտնվեց,-«կզբաղեցնենք իշխանական պաշտոններ, բայց մեզ չասեք, որ մենք իշխանութություն ենք, մենք ամենաակտիվ ընդիմությունն ենք»: Դե արի այս ընդդիմության մեջ, գտիր ընդդիմություն:
ՀԱԿ-ը դիտարկենք, որպես ընդիմության առաջնորդ: Լևոն Տեր-Պտրոսյանը սակրալացվել է և նրա ամեն մի խոսք ընդունվում է հալած յուղի պես, իսկ այդպիսի ընդիմություն չի կարող լինել, որովհետև դա տոտալիտար ընդիմություն է կառուցված մեկ անձի շուրջ:
«Ժառանգությունը» սպառեց իրեն նախագահական ընտրություններից հետո, երբ ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց աղոթելու միասնական ժողովրդին թողնելով մենակ: Ճիշտ է մենք 1700 տարի է ինչ քրիստոնյա ենք, բայց մեզ պետք չի ընդիմություն, որը կարող է ամենակարևոր պահին թողնի մեզ մենակ:
ԲՀԿ-ն կարող էր լիներ ընդիմություն, եթե իհարկե ցանկանար: Սակայն ԲՀԿ-ն իր մեջ ներառում է ՀԱԿ-ի սակրալացվումը և «Ժառանգության» կամքի բացակայությունը:
Եվ այսպես պատմության խորքից եկող ՀՅԴ-ն: ՀՅԴ-ն ապրում է անցյալով,-« Մենք առաջին հանրապետությունը ստեղծեցինք, մենք սպանեցինք Թալեաթին և այլն…»:
Իհարկե ՀՅԴ-ն մեր պատմությունից անբաժան է : Բայց ՀՅԴ-ն պետք է հասկանա, որ պատմությունը շահարկելով ընդդիմություն չես միավորի:
ՀՅԴ-ն Լավ կլինի մտածի կուսակցության փրկության մասին, հենց փրկվեն այդ ժամանակ կարելի է մտածել նրանց որպես ընդիմություն դիտարկելու մասին:
Դուք էլ հասկացա՞ք, որ ընդիմություն չունենք:
Էդգար Սասունցի Խաչատրյանի ֆեսբուքյան էջից: