Մերի Մակարյան. «Մտավախություն ունեի, բայց…». Bravo.am
Աշնանը մեծ էկրան կբարձրանա ռեժիսոր Հենրի Քոչարյանի «Զգուշացե՛ք, կանայք են» կինոկատակերգությունը: BRAVO.am-ը զրուցել է գլխավոր դերակատարներից մեկի՝ Ռոզային մարմնավորող Մերի Մակարյանի հետ
Դերասանուհին նկարահանվելու առաջարկը ստացել է ռեժիսորից, ծանոթանալով սցենարին ու իր կերպարին՝ համաձայնել:
«Ռոզան շատ կոպիտ բնավորություն ունեցող աղջիկ է, որն իմ իրական կերպարի հետ ոչ մի նմանություն չունի: Ծանոթանալով ինձ համար նախատեսված դերին՝ զարմացա, թե ինչո՞ւ են այն հենց ինձ առաջարկում, սկզբում ուզում էի մերժել, քանի որ մտավախություն ունեի, որ չեմ կարող պատվով դուրս գալ ինձ վստահված գործի տակից, բայց հետո որոշեցի համաձայնել ու ուժերս այլ կերպարում էլ փորձել: Կարծում եմ՝ ստացվել է»,- ասում է Մերին:
Դերասանուհին նշում է, որ նկարահանումները շատ ուրախ են անցել, միակ խանգարող հանգամանքը շոգն է եղել. «Չհաշված եղանակային պայմանները՝ ամեն բան շատ լավ է անցել, ջերմ մթնոլորտում: Իմ մասնակցությամբ դրվագները հինգ օրում են նկարահանվել: Անհամբեր սպասում եմ պրեմիերային՝ վերջնական արդյունքը տեսնելու համար»: